ՄԻԵԴ-ը Մանվել Գրիգորյանի գործով Հայաստանի կառավարությունից տեղեկություն է պահանջել

Լուրեր

09.06.2026 | 10:28
«Սան Անտոնիոն» կրճատել է NBA-ի եզրափակիչ շարքի հաշիվը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 10:20
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 10:10
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
09.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 9-ի դրությամբ
09.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ 2019 թվականի մարտի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ 2019 թվականի մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանը, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել է, որ վերջինս, Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության  տակ, ինչպես նաև վերջինիս անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով:

Մարտի 22-ին Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը՝ պահանջելով ՀՀ կառավարությունից մինչև սույն թվականի ապրիլի 3-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:

Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր նշված տեղեկատվությունը հավաքագրելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձևավորելու և սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար: