Գյումրիում երեք հոգով ծեծել են 22-ամյա երիտասարդի. նա կոտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

Գյումրիում երեկ մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է ծեծկռտուքով: Factor.am-ին հայտնի դարձավ, որ երեք հոգով ծեծել են 22-ամյա երիտասարդի: Տուժածը Գյումրի քաղաքի բնակիչ Հ. Ա.-ն է:

Տուժածի մոտ ախտորոշվել է քթի կոտրվածք և կրծքավանդակի սալջարդ: Գյումրու բժշկական կենտրոնից Factor.am-ին տեղեկացրին, որ երիտասարդը համապատասխան բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել:

Դատախազության լրատվական ծառայությունից էլ մեր հարցին ի պատասխան տեղեկացրին, որ դեպքը տեղի է ունեցել Գյումրու թիվ 41 դպրոցի մոտ: Դատախազությունից փոխանցեցին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Տեղեկացանք, որ Հ. Ա.-ին հարվածներ է հասցրել մեկ հոգի, սակայն երկու հոգի էլ չեն թողել, որ նա ինքնապաշտպանվի կամ հեռանա: Վիճաբանության պատճառը եղել է լեզվակռիվը:

Հայկ Վարդանյան