Դե, իրենք կարող են այդ օրը, ինչպես միշտ, գնալ խաշ ուտելու. վարչապետը՝ նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից Քաղաքացու օրը նշել-չնշելու մասին

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը պետք է լինի ուրախ օր:

«Հանդիսավոր կերպով, երթ կլինի՞, թե՞ ոչ, չեմ կարող ասել, պետք է հասկանալ` քաղաքացիներն ինչպես են ցանկանում իրենց օրը նշել: Պետք է ուրախ օր լինի»,-այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, ինչպես է նշվելու այդ օրը, ասաց վարչապետը:

Հարցին՝ իսկ  նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից տոնն արդյոք կնշվի, վարչապետը պատասխանեց.

«Դե, իրենք կարող են այդ օրը, ինչպես միշտ, գնալ խաշ ուտելու, ինչպես նախկինում արել են»:

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր:

Նախագիծը ներկայացնող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց՝ ըստ նախագծի՝ ՀՀ քաղաքացու օր՝ կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ այն դեպքում, երբ  մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը: