ՀՀ ոստիկանությունը կընդլայնի աջակցությունը ՀՀ առողջապահության նախարարությանը
Հասարակություն
23.03.2019 | 12:00ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մարտի 22-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են առողջապահության նախարարության պաշտոնատար անձինք ու ոստիկանության մի քանի ստորաբաժանումների պատասխանատուներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, քննարկվել են թմրանյութեր պարունակող հակացավային դեղամիջոցների, շտապ օգնության ծառայության, վարորդական վկայականների տրամադրման, պացիենտների անձնական տվյալների պաշտպանության մասին հարցեր և ոլորտներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների նախագծեր: