Իտալական դիզայնի համաշխարհային օրերին նվիրված ցուցահանդես և վարպետաց դաս ՃՇՀԱՀ-ում

Լուրեր

10.06.2026 | 15:43
Ընտրություններին արհեստական խոչընդոտներ ստեղծեցին` «Գինու օրեր» կազմակերպելով. Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 15:32
«Ռեալը» հաստատել է, որ 150 միլիոն եվրո է առաջարկել Խուլիան Ալվարեսի համար
10.06.2026 | 15:30
Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով
10.06.2026 | 15:23
Պուտինի և Փաշինյանի հանդիպման վերաբերյալ դեռևս հստակ պայմանավորվածություններ չկան․ Պեսկով
10.06.2026 | 15:15
Եթե փաստ կամ ապացույց ունեք խախտումների վերաբերյալ, խնդրում ենք ներկայացրեք մեզ. Մելոյանը` քաղաքացիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 15:10
Նոր ձերբակալություններ են սպասվում՝ ըստ ՀԿԿ ղեկավարի // Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է․ ԼՈՒՐԵՐ
10.06.2026 | 15:05
Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
10.06.2026 | 15:02
Մոտ 324 մլն դրամ արժեքով գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյան
10.06.2026 | 14:50
ՀՀ-Թուրքիա սահմանների բացման դեպքում երկկողմ առևտրի ծավալը կարճ ժամանակում 1 միլիարդ դոլարի կհասնի․ Yeni Safak
10.06.2026 | 14:41
Քոնոր Մաքգրեգորի մասնակցությամբ մենամարտը տոմսերի վաճառքից ստացված եկամուտի ռեկորդ կսահմանի UFC-ում
10.06.2026 | 14:33
Ծառուկյանի հարցով դիմեք Դատախազություն. ԿԸՀ նախագահը՝ անձեռնմխելիության հարցի մասին
10.06.2026 | 14:31
Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրները պատասխանատու են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները կանխելու համար
10.06.2026 | 14:24
Ում փողերն էին բաժանում ենթադրյալ ընտրակաշառողները. Արթուր Նահապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 14:14
Զախարովան ԵՄ-ին մեղադրել է «ՀՀ-ում ընտրական գործընթացը վերահսկելու, ՔՊ-ին՝ ընդդիմության նկատմամբ ճնշումների» մեջ
10.06.2026 | 14:00
Բացահայտվել է 184 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված
Բոլորը

ՀՀ ԿԳՆ-ից տեղեկացնում են, որ իտալական դիզայնի համաշխարհային օրվա շրջանակում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) այսօր բացվել է իտալացի երիտասարդ ճարտարապետների նախագծերի ցուցահանդեսը։

«Միջոցառմանը ներկա են եղել  ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցիո Դել Մոնակոն, ՃՇՀԱՀ  ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետներ, շինարարներ, դիզայներներ, բուհի  դասախոսներ և ուսանողներ:

ԿԳ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ողջունելով  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախաձեռնությունը, նշել է. «Բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում այս ցուցահանդեսն անկասկած կարևոր նախաձեռնություն է, որովհետև միտված է համակարգի միջազգայնացմանն ու կրթության որակի բարձրացմանը: Նման ցուցահանդեսները լրացուցիչ հնարավորություն են ժամանակակից ուսանողների համար հաղորդակից լինելու ճարտարապետության և դիզայնի ոլորտում համաշխարհային զարգացումներին: Իտալական դիզայնի միջազգային օրվա շրջանակում անցկացվող այս միջոցառումը յուրօրինակ հարթակ է ավելի սերտ զարգացնելու Հայաստանի և Իտալիայի ճարտարապետական դպրոցների միջև արդեն առկա համագործակցությունը»:

Փոխնախարարի խոսքով` առանձնակի ուշադրության է արժանի «Ժամանակակից ճարտարապետ, խելացի քաղաքներ և դիզայն» թեմայով վարպետության դասերի անցկացումը, որը եզակի հնարավորություն է ուսանողների համար` ոչ միայն ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, այլև անմիջական շփումների միջոցով ձևավորել մասնագիտական նոր կամուրջներ:

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանն իր խոսքում նշել է, որ հայ և իտալացի ճարտարապետների համագործակցությունն ավանդական է, իսկ իտալական դիզայնի համաշխարհային օրվա միջոցառումներն ամրապնդում են պատմական կապերը. «Մեր համալսարանը տասնյակ տարիներ  համագործակցում է Իտալիայի ճարտարապետական դպրոցների և համալսարանների հետ։ Այս ցուցահանդեսը համագործակցության տրամաբանական շարունակությունն է, որը լավ խթան կհանդիսանա մեր բուհերի միջև համագործակցությունում նոր զարգացում ապահովելու համար»,- նշել է ռեկտոր Գագիկ Գալստյանը։

Ներկաներին ողջունել են նաև Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցիո Դել Մոնակոն, Ճարտարապետների  միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Բացման արարողությունից հետո ցուցահանդեսում ներկայացված Իտալիայի երիտասարդ ճարտարապետները վարպետության դասեր են անցկացրել ՃՇՀԱՀ ուսանողների համար`  «Ժամանակակից ճարտարապետ, խելացի քաղաքներ և դիզայն» թեմայով։ Վարպետության դասը վարել են «Studio Orizzontale»-ի ճարտարապետ Ստեֆանո Ռագացցոն և «Map studio-magnani pelzel architetti associati»-ի ճարտարապետ Ֆրանչեսկո Մանյանին։

Նշենք, որ ցուցահանդեսում  ներկայացվել է 50 աշխատանք, որոնք 2018 թվականին Իտալիայում տարբեր մրցանակների են արժանացել»,- ասված է հաղորդագրությունում: