Տիգրան Բալայանը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության մասին դասախոսություն է կարդացել Խրոնինգենի համալսարանում

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Խրոնինգեն քաղաք, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքապետ Պետեր դեն Ուդստենի (Peter den Oudsten) հետ։ Վերջինիս դեսպանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները և այդ գործընթացում միջազգային գործընկերի աջակցության կարևորությունը։

«Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները, քաղաքային տնտեսության կառավարման հոլանդական օրինակելի փորձի Հայաստանում ներդրման հնարավորությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթական ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Դեսպան Բալայանը հյուրընկալվեց նաև Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկում՝ Խրոնինգենի համալսարանում, որտեղ շրջայցից հետո հանդիպեց համալսարանական գրադարանի տնօրեն Մարյոլեյն Նիեբուրի (Marjolein Nieboer) հետ։ ՀՀ դեսպանը Խրոնինգենի համալսարանի գրադարանին հանձնեց Հայաստանի, համահայկական կարևորության խնդիրների և հոլանդահության վերաբերյալ շուրջ հինգ տասնյակ գրքեր՝ անգլերեն և հոլանդերեն լեզուներով։

Այնուհետև Տիգրան Բալայանը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության մասին դասախոսությամբ հանդես եկավ համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի մոտ չորս տասնյակ ուսանողների առջև։

Իր խոսքում և ուսանողների հարցերին իր պատասխաններում դեսպան Բալայանն անդրադարձավ Հայաստանի իշխանությունների նախաձեռնած փոփոխություններին և ակնկալվող արդյունքներին, արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հարևան երկրների հետ հարաբերություններին և միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձևավորելուն՝ ուղղված Հայաստանի նախաձեռնություններին»,- ասված է հաղորդագրությունում: