ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի բյուրոյի անդամ

Լուրեր

10.06.2026 | 14:31
Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրները պատասխանատու են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները կանխելու համար
10.06.2026 | 14:24
Ում փողերն էին բաժանում ենթադրյալ ընտրակաշառողները. Արթուր Նահապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 14:14
Զախարովան ԵՄ-ին մեղադրել է «ՀՀ-ում ընտրական գործընթացը վերահսկելու, ՔՊ-ին՝ ընդդիմության նկատմամբ ճնշումների» մեջ
10.06.2026 | 14:00
Բացահայտվել է 184 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված
10.06.2026 | 13:56
Նորվեգիայի հավաքականն իր հետ 300 կգ ձուկ կտանի ԱԱ-2026-ին
10.06.2026 | 13:48
Արթուր Օսիպյանի ֆեյսբուքյան էջը վերականգնվել է
10.06.2026 | 13:38
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամ
10.06.2026 | 13:33
Սրբուհի Գալյանը` Արթուր Օսիպյանին զրո հարկի խոնավ խցում պահելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 13:30
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10.06.2026 | 13:21
Հունիսի 14-ին ունենալու ենք իդեալական արդյունքներ․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 13:12
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանի ասուլիսը. ՈւՂԻՂ
10.06.2026 | 13:08
Թուրքիայի ԱԳ նախարարը Լավրովի բանակցություններում նաև Հարավային Կովկասին կանդրադառնա
10.06.2026 | 13:05
Նոր բացահայտումներ կունենանք, խուզարկություններ ու ձերբակալություններ են սպասվում․ ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:54
Քվեատուփից ծրարը հանվում է երեք անձի մասնակցությամբ․ ի՞նչ է սահմանում Ընտրական օրենսգիրքը 
10.06.2026 | 12:43
Բելֆաստում ներգաղթյալների դեմ բողոքի ցույցեր են բռնկվել․ հրդեհվել են մեքենաներ և տներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության և պրակտիկայիհարցերով կոմիտեի (CDPPE) բյուրոյի անդամ` դառնալով հեղինակավոր այդ կառույցում Հայաստանը ներկայացնող առաջին պաշտոնյան:

«Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով ղեկավար կոմիտեի 11-րդ լիագումար նստաշրջանը մեկնարկել է մարտի 19-ին, Ստրասբուրգում: Միջոցառմանը հրավիրված են 50 պետության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրականացնում են հանրակրթության և բարձրագույն կրթության պլանավորումը, քաղաքականության մշակումը և իրագործումը:

Կոմիտեի անդամ 50 պետությունից միայն չորսն են պատվիրակների ներկայացմամբ ընտրվում բյուրոյի անդամ, որոնց թվում այս անգամ ընդգրկվել է նաև Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը:

Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի բյուրոն կարևոր որոշումներ կայացնող և նախարարական կոմիտեի նիստերի օրակարգի բովանդակությունը ձևավորող մարմին է:

Նշենք, որ ԵԽ-ն կրթության ոլորտում մի շարք հիմնարար կոնվենցիաներ ունի, որոնց անդամակցում է նաև Հայաստանը` իրականացնելով ծրագրեր կրթության բոլոր մակարդակներում:

ԵԽ Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի նստաշրջանի աշխատանքները կավարտվեն մարտի 22-ին»,- ասված է հաղորդագրությունում: