Հուշարձանի քարերը չեմ ներկել, ծիսակատարություններն էլ իմ սեփական տարածքում են եղել․ «Զորաց քարեր»-ի տնօրենը պարզաբանում  է

Լուրեր

02.11.2024 | 14:03
ՀՀ ոստիկանությունը քաղաքական պատվեր է կատարում․ Հ․ Ավետիսյանը դիմեց Ոստիկանությանը և ԱՄՆ դեսպանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2024 | 13:46
Ղազախստանին առաջարկել են դառնալ BRICS-ի գործընկեր
02.11.2024 | 13:33
Հրդեհ Աքորի գյուղում, այրվել է տան տանիք
02.11.2024 | 13:09
Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ
02.11.2024 | 12:51
Հովհաննես Ավետիսյանի ասուլիսը
02.11.2024 | 12:48
Հայաստանը Չեխիայում ռազմական կցորդ ունի
02.11.2024 | 12:34
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն
02.11.2024 | 12:00
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
02.11.2024 | 11:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ
02.11.2024 | 11:21
Նավթի գները նվազել են
02.11.2024 | 10:58
Ձորաղբյուրում բախվել են «Opel» և «Moskvich» մակնիշի մեքենաներ․ կա մեկ զոհ և մեկ տուժած
02.11.2024 | 10:35
Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարությունում կազմակերպված միջոցառմանը
02.11.2024 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.11.2024 | 23:19
Հրդեհ Գյումրու տներից մեկում
01.11.2024 | 23:00
Թուրքիան 2021թ․ ի վեր մերժել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ավելի քան 8521 բանտարկյալների՝ թիրախավորելով քաղբանտարկյալներին
Բոլորը

«Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի շուրջ արդեն տևական ժամանակ է կրքեր են բորբոքվում։  «Պեղումներ» անվան տակ կատարվող գործողությունների դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության» անդամները կառավարությունից պահանջում են վերանայել «Զորաց քարեր»-ի տնօրեն Աշոտ Ավագյանի, ինչպես նաև պատմամշակութային արգելոցի տարծքում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի գործունեությունը։

2015-ից հուշարձանի տարածքում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի հնչեցրած տեսակետները  բուռն քննարկումների առիթ են դարձել։

Բանն այն է, որ Աշոտ Փիլիպոսյանի կարծիքով՝   «Զորաց քարեր» ի տարածքում աստղադիտարան երբևէ չի եղել, քանի որ աստղադիտական որևէ գործիք չի հայտնաբերվել։ Ըստ նրա՝ այդտեղ եղել է դամբարան, որը հազիվ թե 4000 տարվա պատմություն ունենա։

Մինչդեռ, ակադեմիկոս Պարիս Հերունու  պնդմամբ՝   «Զորաց քարեր» ի տարածքում եղել է աստղադիտարան, այն էլ՝ 7500 տարվա պատմությամբ։

Կենսաբանական գիտությունների պրոֆեսոր, մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանը այսօր հրավիրած  ասուլիսում  պնդեց, որ  բազմիցս  ապացուցվել է, որ կառույցը ունի հիմնականում աստղադիտական,   կրոնածիսական նշանակություն և  համարել այն միայն դամբարանադաշտ, սխալ է։

Այս հարցի շուրջ  Factor.am-ը զրուցեց  «Զորաց քարեր» ի տարածքում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի հետ։ Վերջինս պարզաբանեց․

«Մենք շատ հարգում ենք Պարիս Հերունուն, նրա կարծիքը, բայց հիմնվում ենք այն նյութերի ու փաստերի վրա, որոնք մեր պեղումների ընթացքում ենք ունեցել»։

Վաչագան Վահրադյանը և «Պեղումներ» անվան տակ կատարվող գործողությունների դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության» անդամները պնդում են, որ  «Զորաց քարեր» ի մասին եղած տեղեկությունները խեղաթյուրելուց բացի, Աշոտ Փիլիպոսյանի ղեկավարած պեղումների արդյունքում հուշարձանը նաև զգալի վնասեր է կրել։

Վաչագան Վարադյանի խոսքով՝ քլունգով հարվածել են քարերին, իսկ վնասված հատվածը հողով փակել։

Այս պնդմանն ի պատասխան՝  «Զորաց քարեր» ի տարածքում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ  քարը կարող էր վնասվել մեկ այլ քար տեղաշարժելու հետևանքով։ Բացի այդ, չկան քլունգով քարին հարվածելն ապացուցող լուսանկարներ։

 «Հողը լցվել է ոչ թե նրա համար, որ այն երևա կամ չերևա, այլ որ քարը անձրևի ազդեցության տակ  հանկարծ ցած չսահի»,- նշեց Աշոտ Փիլիպոսյանը։

Վաչագան Վահրադյանի խոսքով, սակայն, վնասներն այսքանով չեն սահմանափակվում․ հուշարձանի տարածքում պարբերաբար  կրակ են վառել, ինչն անթույլատրել է, քանի որ կարող է խախտել հուշարձանի տարիքի որոշումը։ Բացի այդ,  «Զորաց քարեր» ի տարածքում ոչ պատշաճ ծիսակատարություններ են կազմակերպել, քարերի վրա ներկով նշաններ արել, որից հետո, թեև փորձել են ներկը հեռացնել, բայց չի հաջողվել։ Այստեղ մեղադրանքերը հնչեցին   «Զորաց քարեր»  պատմամշակութային արգելոցի տնօրեն Աշոտ Ավագյանի հասցեին։

Factor.am-ը կապ հաստատեց Աշոտ Ավագյանի հետ՝ պարզելու եղելությունը։ Վերջինս զարմանք հայտնեց, ասելով, որ նման բան առաջին անգամ է լսում և որ մեղադրանքները սուտ են։

«Ասում են, որ ես նման բա՞ն եմ արել։ Պարզապես ծիծաղելի է»,- արձագանքեց նա։

Factor.am-ն Աշոտ Ավագյանից հետաքրքրվեց նաև, թե արդյոք պատմամշակութային արգելոցի տարածքում  ծիսակատարություններ է անցկացրել;

«Այո՛, ծիսակատարություններ կազմակերպել եմ։ Բայց դա արել եմ իմ սեփական տարածքում, որը  «Զորաց քարեր» ից առնվազն 1կմ հեռավորության վրա է գտնվում։ Կրակ վառել եմ նույնպես այդ տարածքում։ 1կմ հեռավորության վրա ծուխը կամ մոխիրը չի կարող  «Զորաց քարեր» ը վնասել։ Ինչ վերաբերում է ներկով նշաններ անելուն, տեղյակ չեմ՝ ով է արել»,- վստահեցրեց Աշոտ Ավագյանը։

«Պեղումներ» անվան տակ կատարվող գործողությունների դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության» անդամների պահանջներն այս հարցում հստակ են։

«Այս ամենին տալ իրավական գնահատական, պահանջել Աշոտ Փիլիպոսյանից ոչ թե պետության, այլ իր հաշվին  հուշարձանը բերել նախկին տեսքին, համալիրի տնօրենի նկատմամբ իրավական գործողություններ կատարել՝ օրենքով սահմանված կարգով»,- նշեց  նախաձեռնության անդամ Արթուր Արամյանը։

 Նշենք, որ նախաձեռնության անդամները մարտի 3-ին այս հարցով դիմել են  ԱԺ նախագահ Արարատ Միրոզյանին, մարտի 11-ին՝  վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այժմ պատասխանի են սպասում։  Նշում են, որ անհրաժեշտություն կա նաև Մշակույթի նախարարության կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմում ներկայացնել, որպեսզի  ապահովվի հուշարձանի անվտանգությունն ու այն  զերծ լինի նման խնդիրներից։

Նելլի Մելքոնյան