Տավուշի մարզի ներկա ու նախկին բոլոր քաղաքապետերը տարածքները փայ-փայ արածների ցուցակում են․ մարզպետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 16:06
Ուկրաինան կարող է ԵՄ անդամ դառնալ՝ մինչև Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը
22.05.2026 | 15:55
ՌԴ ղեկավարությունն ամեն օր զգուշացնում է մեզ․ Կարապետյանը՝ ռուսական սահմանափակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:43
Ռոնալդուն ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել չեմպիոնությունից հետո
22.05.2026 | 15:35
Սահմանադրությունը չենք փոխում, 1 հոդված ենք փոխում, դա անում ենք 7 մլն հայերի համար․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:27
Անդրանիկ Թևանյանը փաստաբանի միջոցով ԿԸՀ-ին լիազորագիր փոխանցեց. ԱԱԾ-ն դեռ շարունակում է գործողությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:19
«Մանչեսթեր Սիթին» հաստատեց․ Գվարդիոլան հեռանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:10
Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու դիմում՝ ԿԸՀ-ին // Սամվել Կարապետյանը պնդում է՝ իրեն գործարք են առաջարկել․ ԼՈՒՐԵՐ
22.05.2026 | 15:01
Ուկրաինան 400 քառակուսի կմ տարածք է վերադարձրել` ռուսական ուժերի համար Starlink-ի արգելափակումից հետո
22.05.2026 | 14:59
35 տարի ապրելով ՌԴ-ում երևի միակ մարդն եմ, որ ոչ մի հատ ФСБ-իշնիկ չեմ տեսել․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 14:52
ԱԱ-2026․ Անգլիայի հավաքականի կազմը՝ առանց Փալմերի, Ֆոդենի, Մագուայրի ու Ալեքսանդր-Առնոլդի
22.05.2026 | 14:44
107 հազար եվրո, 110․3 հազար դոլար, 10 մլն դրամ․ ինչ կա Անդրանիկ Թևանյանի հայտարարագրում 
22.05.2026 | 14:31
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22.05.2026 | 14:25
Վոլոդինը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նկատմամբ «ոչ բարեկամական քաղաքականություն» է վարում
22.05.2026 | 14:22
Սուտ է և երաշխավորում եմ. Փաշինյանը պնդում է` 300 հազար ադրբեջանցիների բնակեցում ՀՀ-ում չի լինելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 14:16
Ալվարո Արբելոան հայտարարել է «Ռեալից» հեռանալու մասին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ․

– Պարո՛ն Չոբանյան, 2019 թվականի փետրվարի 6-ից Տավուշի մարզպետն եք, և ի տարբերություն մի շարք այլ մարզպետների, որոնք նախորդ իշխանությունների հետ աշխատանքի փորձ չունեն, դուք ունեք. աշխատել եք և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին: Հնից նորին անցումն ինչպե՞ս ստացվեց:

– Այն, ինչ կատարվեց մեր երկրում նախորդ տարի, իսկապես զարթոնք էր, վերագործարկում և վերստեղծում: Այն, ինչ մենք անում ենք այսօր և դեռ պետք է անենք երկար ժամանակ, անելու ենք սպիտակ թղթի վրա գրելու կամ նկարելու սկզբունքով։ Ակնհայտ է, որ այն գործելաոճը, որը եղել է նախորդ ժամանակահատվածում՝ պետական կառավարման, նպատակների և ծրագրերի իրականացման տեսանկյունից, խիստ անբավարար են եղել մեր երկիրը զարգացած երկիր դարձնելու համար: Մենք անընդհատ հետևել ենք, եղել է հետևելու քաղաքականություն, և այսօր մենք այդ զարգացման տեմպերը պետք է արագացնենք և հնարավորություն տանք, որ մեր երկիրը դառնա ոչ թե հետևող, այլ առջևից գնացող երկիր:

– Ձեր նշանակման վերաբերյալ նշվում էր, որ Դուք, այո՛, Տավուշի մարզից եք, Տավուշ գյուղից, սակայն մարզի խնդիրներից տեղեկացված չեք, քանի որ ապրել եք ոչ թե Տավուշի մարզում, այլ Երևանում:

– Իրականում այնքան էլ այդպես չէ, թե հեռավորության վրա հնարավոր չէ խնդիրներին ծանոթ լինել: Ես անընդհատ կապված եմ եղել Տավուշի և Բերդի տարածաշրջանի հետ, խնդիրներին ծանոթ եմ եղել 100 տոկոսով, որովհետև միշտ ակտիվ եմ եղել տարածքային զարգացման տարբեր ծրագրերով, մասնակցել եմ բիզնես ծրագրերի, կրթական ոլորտի ծրագրերի, տուրիզմի ոլորտում եմ ներգրավված եղել: Այնպես որ՝ խնդիրները համակարգային են և նույնությամբ գրեթե վերաբերում են Նոյեմբերյանի, Դիլիջանի և Իջևանի տարածաշրջաններին: Պարզապես Դիլիջանի խնդիրները մի փոքր առանձնանում են. Դիլիջանին մենք շատ ավելի նուրբ պետք է մոտենանք: Ես այսօր շատ ավելի բարդ եմ համարում Դիլիջանի խնդիրների լուծումը, քան, ասենք, Նոյեմբերյանինը կամ Իջևանինը: Երբ գնում եք Տավուշի մարզ, տպավորություն է, որ Դիլիջանը մնացած տարածաշրջաններից շատ ավելի առաջ է և զարգացած, բայց իրականում դա շատ ավելի ինտերֆեյսային տպավորություն է: Մենք խորքում ունենք այնպիսի իրավիճակ, որ Դիլիջանի բուն բնակչությունը գրեթե կապ չունի այդ արտաքին ներգործությունների՝ հայտնի ծրագրերի հետ: Մենք պետք է շատ զգույշ լինենք, որ չստացվի այնպես, որ տուրիզմը զարգացնենք, բայց տուրիստ չունենանք:

Ե՛վ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, և՛ վարչապետն իրենց ասուլիսների ընթացքում խոսեցին  կեղծ աճուրդներով պաշտոնյաների կողմից սեփականաշնորհված հողերի մասին։ Նախարար Պապիկյանն ասաց, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ազատ հողերն այդպես փայ-փայ են արել։ Տավուշի մարզում ազատ տարածքները փայ-փայլ արե՞լ են։

– Այո՛, դա զանգվածային բնույթ է կրել և, կարելի է ասել, եղել է վարքագիծ մարզի և համայնքապետերի ղեկավարների կողմից: Այս առումով ամենածանր վիճակում այսօր Իջևան քաղաքն է, որտեղ բաժանված են զբոսայգիները քառակուսի մետրերով:

Անուններ կհնչեցնե՞ք:

– Բոլորը: Նախկին ու ներկա բոլոր քաղաքապետերն այդ ցուցակում, համարեք, կան:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան