«Ես նշանակվել էի խորհրդական և չկարողացա աշխատել այդ պաշտոնում». պատգամավորը ցանկանում է փոխել այն օրենքը,  որի պատճառով չի կարողացել նախարարի խորհրդական աշխատել

Լուրեր

03.04.2026 | 19:35
Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը
03.04.2026 | 19:29
Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով քննիչն ազատվել է աշխատանքից
03.04.2026 | 19:14
IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի  
03.04.2026 | 19:00
Տոմս կա, թռիչք չկա․ ինչպես վերադարձնել չեղարկված հանգստի գումարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 18:45
Դատավորների անկախությանը միջամտելու նոր գործի՞ք, թե՞ կորպորատիվիզմի դեմ պայքար․ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել էթիկայի հանձնաժողովում
03.04.2026 | 18:30
Փաշինյանը չէ՛ արցախյան թեման փակողը, հաղթած Ադրբեջանն է փակողը, որն արգելում է ՀՀ վարչապետին թեմայից խոսել․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 18:19
Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆը կոչ է անում ԱՄՆ-ի հետ «համապարփակ խաղաղության համաձայնագիր» կնքել
03.04.2026 | 18:10
ՀՀ-ում կարող է արգելվել մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր // Ալեքսանյանը չի մասնակցի ԵԱ-ին․ ԼՈՒՐԵՐ
03.04.2026 | 18:01
«Լիվերպուլի» հիմնական դարպասապահը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
03.04.2026 | 17:49
Ամերիկյան կործանված ինքնաթիռի օդաչուն, հավանաբար, գերի է վերցվել իրանական ուժերի կողմից
03.04.2026 | 17:37
ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ Goal.com-ի
03.04.2026 | 17:25
Զելենսկին ամերիկյան պատվիրակությանը հրավիրել է Կիև՝ բանակցությունների և խնդրել ՌԴ-ին փոխանցել Զատկի հրադադարի առաջարկ
03.04.2026 | 17:13
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի երկու կաթված է ստացել մի քանի ժամում
03.04.2026 | 17:02
Մենք իշխանություն ենք փոխել, որ տենց խոսացողներ չլինեն․ ուզում եք մեր վրայով քայլե՞ք Երևանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 16:51
Թրամփը զգուշացնում է` ԱՄՆ-ն հաջորդիվ կհարվածի Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նախաձեռնել է փոփոխություն «Հանրային ծառայության մասին» օրենքում: Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագծի համաձայն՝ փոփոխությունը կապված է այն դրույթի հետ, որ եթե գործող օրենսդրությամբ պետական պաշտոնյայի խորհրդական նշանակվում է 30 տարին լրացած քաղաքացին, ապա փոփոխություններով այդ պաշտոնին կարող են հավակնել 25 տարեկանից սկսած:

Ի դեպ, ուշագրավն այն է, որ նախորդ տարի Վաղարշակ Հակոբյանը օրենքի  խախտմամբ նշանակվել էր Սփյուռքի նախարարի խորհրդական: Այդ մասին մամուլի հրապարակումներից հետո, սակայն, 27-ամյա Հակոբյանին ազատեցին այդ պաշտոնից:

Թեմայի շուրջ  Factor.am-ը զրուցել է Վաղարշակ Հակոբյանի հետ:

-Պարոն Հակոբյան, ինչո՞ւ եք ցանկանում օրենքում փոփոխություններ անել և նվազեցնել տարիքային շեմը:

-Այն մարդիկ, ովքեր դեռևս չկան 30 տարեկան, բայց ունեն բավական փորձառություն որևէ գերատեսչության ղեկավարի խորհրդականի պաշտոնում…այսինքն՝ ունեն  հանրային ծառայության մասին օրենքին համապատասխան կրթական և աշխատանքային ստաժի պահանջները, բայց  30 տարեկան չեն, որպեսզի նրանք կարողանան նշանակվել այդ պաշտոնում և ի նպաստ ՀՀ-ի աշխատեն:

-Այդպիսի երիտասարդները շա՞տ են, ունե՞ք վիճակագրություն նման երիտասարդների թվաքանակի վերաբերյալ։

-Ձեզ համար շատ ասվածը ո՞ր թիվն է: Հինգը, տասը Ձեզ համար շա՞տ է, թե՞ հիսունը:

Ես հարցնում եմ՝ վիճակագրություն ունե՞ք, թե՞  օրենքի փոփոխությունն այս պահին քանի հոգու համար է անհրաժեշտություն:

-Վիճակագրություն ինչի՞ վերաբերյալ:

Փորձեմ այլ կերպ ձևակերպել հարցս ինչո՞վ է հիմնավորված այս պահին օրենքում նման փոփոխության անհրաժեշտությունը։ Ձեր խոսքերից ենթադրելի է, որ բազմաթիվ երիտասարդներ կան, ովքեր կարող են պետական համակարգում աշխատել, բայց, դիցուք, 28 տարեկան լինելու պատճառով չեն կարողանում խորհրդական նշանակվել:

-Ես նմանատիպ դեպքերի հանդիպել եմ, բայց այս օրենքի փոփոխությունը չի կատարվում ինչ-որ խումբ մարդկանց համար: Այս օրենքի փոփոխությունը կատարվում է, որպեսզի այն մարդիկ, ովքեր որ ունեն համապատասխան փորձառություն և ոլորտային գիտելիքներ, կարողանան աշխատել այդ պաշտոններում: Այս սահմանափակումը, և կարծում եմ, որ ինձ հետ կհամաձայնեք, որ ինքը…այսինքն, եթե մարդը 28 կամ 29 տարեկան է, 30 տարեկանի փորձառությունից կենսափորձով շատ քիչ է հետ մնում: Այդ առումով այս սահմանափակումն ինձ համար հասկանալի չէ:

Նախագիծն արդեն խմբակցությանը ներկայացե՞լ եք, հավանության արժանացե՞լ է:

-Նախագիծը դրել եմ շրջանառության մեջ, շուտով կստանամ կարծիքներ՝ կառավարությունից և համապատասխան հանձնաժողովից, անկախ փորձագետներից: Մասնավոր զրույցներ եմ ունեցել շատ պատգամավորների հետ, ներկայացրել եմ օրենքի փոփոխության իմ դրդապատճառը, քանի որ ես անցել եմ այդ խնդրի միջով: Ես նշանակվել էի խորհրդական՝ չիմանալով այդ սահմանափակման մասին, և դրանից, այսինքն՝ այդ պատճառով, չկարողացա աշխատել այդ պաշտոնում: Ես ծանոթ եմ մարդկանց, ովքեր եղել են 28 կամ 29 տարեկան և չեն կարողացել սահմանափակման պատճառով, լինելով ոլորտի գերազանց մասնագետներ, իրենց նպաստը բերել:

Բայց, կարծում եք, որ 25 տարեկան երիտասարդը կարո՞ղ է արդյունավետ խորհրդատու լինել։

-25 տարեկանն, ուրեմն, այսպես է… 25 տարեկան շեմն ընտրվել է, որովհետև ես կարծում եմ, որ ճիշտ է հավասարեցնել այդ շեմը նախարարի և պատգամավորի շեմին, բայց պահպանվում են մասնագիտական և ստաժին վերաբերվող դրույթները: Կարծեմ՝ պահանջվում է երեք տարվա մասնագիտական ստաժ կամ հինգ տարվա աշխատանքային փորձ: 25 տարեկանում, ես չգիտեմ մարդը հասցրած կլինի՞ այս ճանապարհն անցած լինել՝ մասնագիտական առումով, եթե հասցրած չի լինի, ապա հասցրած կլինի 27, 28, 29 տարեկանում: 29 և 30 տարեկանների միջև կենսափորձի էական փոփոխություն չկա, եթե 30 տարեկանը կարող է, ապա  27, 28, 29-ը ևս կարող է:

-Պարոն Հակոբյան, ինչպես ինքներդ հիշատակեցիք, նախորդ տարի Դուք նշանակվեցիք Սփյուռքի նախարարի խորհրդական, բայց քանի որ 27 տարեկան էիք, ազատվեցիք:  Արդյոք այդ սահմանափակման վերացումը  նաև անձնապես Ձեր  առաջիկա կարիերայի համար կարող է կարևոր լինել։

-Դուք կարծում եք, որ ես հիմա ուզում եմ խորհրդակա՞ն աշխատել: Ես հիմա Ազգային ժողովի պատգամավոր եմ:

Նարեկ Կիրակոսյան