Վարույթն իրականացնող մարմինը հղում է կատարում անօրինական փաստաթղթին․ պաշտպանը՝ ՀՔԾ-ի հայտարարության մասին

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը դեռ չի ծանոթացել ՀՔԾ-ի հայտարարությանը, որում նշված է, թե Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին։

Factor.am-ի հետ զրույցում Բաղդասարյանը նկատեց․ եթե ՀՔԾ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ պատիժը խոչընդոտող հանգամանքներ չկան, ապա պետք է տարբերակել պատիժը՝ կալանքից:

«Իմ պաշտպանյալ Մանվել Գրիգորյանը այսօր ոչ թե պատիժ է կրում՝ օրենքի ուժով, այլ կալանք: Բայց այդ հարթության վրա այսօր, օրենքից դուրս, ըստ էության, անձնավորությունը չունենալով օրինական ուժ ստացած դատական ակտ, պատիժ է կրում»,-ներկայացրեց պաշտպանը։

Անդրադառնալով ՀՔԾ-ի հայտարարության այն հատվածին, որ նշանակվել են Մանվել Գրիգորյանի գործով առաջնային ու միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ՝ Լևոն Բաղդասարյանը նշեց, որ այդ հանձնաժողովի հետ կապված իր գրավոր դիրքորոշումն ուղարկել է ՀՔԾ և նշել, որ այդ միջգերատեսչական հանձնաժողովում օրենքի ուժով որպես հանձնաժողովի նախագահ ներգրաված է առողջապահության փոխնախարարը, սակայն եզրակացության տակ ստորագրել է այն փոխնախարարը, որը արդեն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

«Իրավական հարթության վրա այն չի կարող համարվել իրավաչափ, այն առ ոչինչ փաստաթուղթ է: Միևնույն ժամանակ կարող էին քննել և տեսնել՝ այդ եզրակացության մեջ հանցակազմ կա, թե ոչ, քանի որ ստորագրում է մի անձնավորություն, որը այլևս պաշտոնյա չէ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, ապա պաշտպանը նշեց, որ Գրիգորյանը ստանում է մոտ 100 միավոր ինսուլին, իսկ գլյուկոզան արյան մեջ 16-21 է:

«Սա բավական է, որպեսզի հաշվի առնվի, որ գրանցվել է բացասական դինամիկա՝ գտնվելով կալանքի տակ: ՄԻՊ-ը ևս, ներգրավվելով այս գործընթացին, պաշտոնապես հայտարարել է, որ անձի մոտ հայտնաբերվել է բացասական դինամիկա, իսկ հեղինակավոր բժիշկներն ու փորձագետները նույնպես ուսումնասիրելով ասել են, որ անթույլատրելի է, որպեսզի նման հիվանդություններով անձը գտնվի կալանքի տակ: Փոխանակ վարույթ իրականացնող մարմինը համալիր նայի և հետևություններ անի, միայն հղում է կատարում անօրինական փաստաթղթին»,-նշեց պաշտպանը։

Աղավնի Սուքիասյան