Էդուարդ Բաբայանի դեմ ցուցմունք տալիս Վյաչեսլավ Հարությունովը գտնվել է «նարկոտիկ-անալգետիկի» ազդեցության տակ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով առաջին դատական նիստը: Ըստ մեղադրանքի Վյաչելսավ Հարությունովը հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, առանձին դահլիճում ընդհանուր հայտարարի չգալով Հարությունովը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հայհոյանք է հնչեցրել, որից հետո Էդուարդ Բաբայանը ծեծի է ենթարկել Վյաչեսլավ Հարությունովին: Վերջինս տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ:

Էդուարդ Բաբայանն ասաց, որ իր համար պարզ է, թե ինքն ինչի համար է մեղադրվում, բայց իրեն մեղավոր չի ճանաչում: «Ես այդ դահլիճում չեմ եղել, մարդ չեմ ծեծել»,- դատարանում ասաց Բաբայանը:

Դատարանում հարցաքննվեց վկա, «Արմենիա» ԲԿ-ի վիրաբույժ Կարեն Փափազյանը: Նա ասաց, որ դատավարության կողմերից ոչ մեկին չի ճանաչում, ոչինչ չի հիշում. «Կոնկրետ դեպքի համար ասեմ, որ ես հերթապահ եմ եղել, ինձ կանչել են վերակենդանացման բաժանմունք, որպեսզի գնահատեմ հիվանդի վիճակը: Նա ակտիվ վիճակում էր, խոսում էր բոլորի հետ, զննեցի, տեսա, որ սուր վիճակ այդ պահին չկար: Հետագայում, երբ վիճակը կայունացավ նա տեղափոխվեց վիրաբուժական բաժանմունք»:

Մեղադրողի հարցին, թե վնասվածքներ է նկատել, վկան ասաց, որ միայն հիշում է, որ «բութ տրավմայի հետևանք է նկատել», մնացածը գրված է արձանագրության մեջ. «Ես այս գործով ՀՔԾ-ում եմ ցուցմունք տվել, եթե հիմա ինչ-որ բան չեմ հիշի, կարող եք նախկին ցուցմունքս նայել»:

Վկան ասաց, որ Վյաչեսլավ Հարությունովին ուղեկցել են երկու անձինք, որոնց հագին եղել է զինվորական հագուստ, բայց ոչ սահմանված կարգին համապատասխան. «Էն որ բանվորները, քաղաքացիները ուղղակի հագնում են»:

Տուժող կողմի ներկայացուցչի հարցերին պատասխանելով, վկան ասաց, որ Վյաչեսլավ Հարությունովին ներարկվել է «Նարկոտիկ-անալգետիկ»: Բաբայանի պաշտպանները վկայից հետաքրքրվեցին, թե այդ դեպքում ինչպես են բժիշկները թրմադեղի ազդեցության տակ գտնված հիվանդին, թույլատրել քննչական գործողությունների մասնակցել և չորս անգամ ցուցմունք տալ Բաբայանի դեմ: Վկան պատաախանեց, որ հարցերը պետք է հղել ռևմատոլոգին. «Չգիտեմ, այդպես ստացվեց: Չեմ հիշում ազնվորեն»:

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար: Դեպքը տեղի էր ունեցել 2018 թ. հուլիսի 2-ին: Բաբայանը կալանավորվեց, ապա օգոստոսի 21-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։

Լիլիթ Շաբոյան