Տիգրան Ավինյան-Նիկոլ Փաշինյան բանավեճը՝ Կառավարության նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Կառավարության նիստի օրակարգային հարցերը քննարկելուց առաջ վարչապետ Փաշինյանը գործադիրի անդամներին տեղեկացրեց, որ ստացել է նամակ, ըստ որի՝ Հայաստանում «Արմաթ» լաբորատորիաների աշխատակիցները երեք ամիս է արդեն աշխատավարձ չեն ստացել և հետաքրքրվեց ստեղծված իրավիճակի պատճառները որոնք են։

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է եղել լաբորատորիաների ֆինասնավորման կարգի փոփոխությամբ և նշեց, որ արդեն նախագիծը պատրաստ է ու այն  կքննարկվի Կառավարությունում։

Խնդրի վերաբերյալ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ առաջարկում է նախագիծը քննարկել Կառավարության այսօրվա նիստում։

Ավինյանի այս առաջարկին հակադարձեց վարչապետ Փաշինյանը․ «Որպեսզի մի հատ էլ չքննարկված որոշում կայացնենք, որ պարզվի, որ դրա մեջ կար մի կետ, որը մի այլ տեղ այլ խնդիր է ստեղծում։ Ոչ, երեք ամիս ժամանակ է անցել, պետք էր ժամանակին քննարկել, ընթացք տալ։  Ամեն ինչ վերջին րոպեին անելու սովորությունից էլ պետք է հրաժարվել։ Ոչ թե վարչապետը նամակ ստանա, գա ասի՝ էս ի՞նչ ա եղել, սեղանի ոտի տակից հանեք նախագիծը, ասեք՝ դնենք նիստում քննարկենք»։

Տիգրան Ավինյանը շարունակեց պնդել, որ այդ որոշման նախագիծը կարող է նիստում քննարկվել, ինչին ի պատասխան Փաշինյանը պնդեց․ «Ո՛չ, համաձայն չեմ, քննարկեք նորմալ ժամանակներում։ Ուրիշ գերատեսչության հետ կապված ես էսպիսի գործեր էլ չունենամ ընդհանրապես, քննարկեք նորմալ ժամանակում, ժամանակին արեք բոլոր գործերը, ոչ թե վերջին պահին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան