Մարդիկ երեք ամիս է աշխատավարձ չեն ստացել, ո՞նց է նման բան լինում․ վարչապետը՝ Կառավարության անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

Կառավարության մարտի 21-ի նիստի օրակարգային հարցերի քննարկումից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ստացել է նամակ այն մասին, որ Հայաստանում գործող «Արմաթ» լաբորատորիաների ավելի քան 260  խմբակավար արդեն երեք ամիս է աշխատավարձ չի ստացել։

«Ես ուզում եմ հասկանալ, սենց բան ո՞նց է հնարավոր, որ մարդիկ պետական համակարգի աշխատողներ են ու երեք ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել»,- Կառավարության անդամներին հարց ուղղեց վարչապետը։

Վարչապետի հարցին պատասխանեց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և նշեց, որ «Արմաթ» լաբորատորիաները նախկինում ֆինանսավորվել են դրամաշնորհով, իսկ այժմ փոխվել է ֆինանսավորման կարգը, այն պետք է իրականացվի մրցույթի արդյունքում, ինչին համաձայն չեն եղել լաբորատորիաների աշխատակիցները։

Նախարարը նաև հավելեց, որ այս հարցում արդեն  համաձայնություն են ձեռք բերել աշխատակիցների հետ, մրցույթի ձևը փոխվել է ուղիղ դրամաշնորհայինի և առաջիկայում հարցը կկարգավորվի։

«Բայց մարդիկ 3 ամիս է աշխատավարձ չեն ստացել, ո՞նց է դա լինում»,- հետաքրքրվեց վարչապետը՝ նշելով, որ տրամաբանությունն այն է, որ  եթե Կառավարությունը ֆինանսավորման կարգը է փոխում, ապա դա անում է, որ լինի ավելի լավ, ուստի հարց է առաջանում՝  իսկ ինչո՞ւ է վատ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան