Դպրոցներում դրամահավաքության հետ կապված ահազանգերը թեժ գծին զգալի նվազել են. Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
20.03.2019 | 19:13Դպրոցներում դրամահավաքությունը հարյուր տոկոսով բացառել հնարավոր չէ: Այս մասին ԱԺ-ում Factor.am-ի հարցին ի պատասխան՝ հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Երևանի թիվ 168 դպրոցում այսօր տեղի ունեցած դրամահավաքության դեպքին:
«Զգալի նվազել են դրամահավաքության հետ կապված թեժ գծերի զանգերը՝ նախորդ տարիների համեմատ: Ձեր ասած դեպքի մասին իմացել եմ, Երեւանի փոխքաղաքապետի հետ խոսել եմ, նրանք կզբաղվեն»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան