Ամփոփվում են հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության մեխանիզմների ապացուցման հետազոտության ծրագրի արդյունքները. ՀՀ ԱՆ

Լուրեր

04.08.2026 | 10:31
Ավարտվել է քրեական հեղինակության և ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի և Նիդերլանդների հանրային առողջապահության և շրջակա միջավայրի ինստիտուտի համատեղ ջանքերով 2017-2018 թվականներին Երևանի 4 բժշկական կազմակերպությունում իրականցվել է հակամանրէային դեղերի (ՀՄԴ) նկատմամբ կայունության մեխանիզմների ապացուցման հետազոտության ծրագիր:

«Այն նպատակ ունի հավաքագրելու արյան վարակի հիմնական դեղակայուն  հարուցիչների վերաբերյալ տեղեկատվություն,  բարելավելու բուժանձանակազմի` արյան նմուշառման հմտությունների, ինչպես նաև բուժման ընթացքում մանրէաբանական հետազոտության արդյունքների պատշաճ օգտագործման կարողությունները,  զարգացնելու բժշկական կազմակերպություններում, ինչպես նաև ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի ռեֆերենս լաբորատորիայի` տարբեր տեսակի մանրէների հայտնաբերման և ՀՄԴ–ի նկատմամբ զգայունության որոշման կարողությունները, ձևավորելու ՀՄԴ-ի կայունության հսկողության ազգային համաճարակաբանական հսկողության համակարգ:

Հետազոտության  արդյունքները գնահատելու և հետագա քայլերը քննարկելու նպատակով 3-օրյա այցով Հայաստան են ժամանել  միջազգային փորձագետներ:

Ողջունելով հետազոտության ազգային թիմի և ծրագրին մասնակցող հիվանդանոցների ներկայացուցիչներին, միջազգային փորձագետներին առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ու ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը աշխատանքային հանդիպման ժամանակ և պատրաստակամություն հայտնել քննարկելու հետազոտության արդյունքները, ծագած խնդիրները և  ծրագրի շարունակության ապահովման  հարցերը:

Հաջորդիվ կայացել է հետազոտության ծրագրի արդյունքների քննարկմանը նվիրված աշխատաժողով, որի ընթացքում  ներկայացվել են ՀՄԴ ռազմավարական ծրագիրը, վարակի հսկողության սկզբունքները, ինչպես նաև  հետազոտության նախնական  տվյալները:

Միջազգային և ազգային թիմի ներկայացուցիչները քննարկել են հետազոտության նախնական արդյունքների գնահատման գործընթացը և հետագա քայլերը: Արդյունքների վերաբերյալ զեկույցը մշակման փուլում է և նախատեսվում է հրապարակել 2019 թվականի ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում: