Կքննվեն համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդները. Կոտայքի մարզպետը դիմել է մարզի դատախազին

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր դիմել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազին՝ հանձնարարելու համապատասխան ծառայություններին քննության առարկա դարձնել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 2019 թվականի մարտի 7-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդները:

«Կոտայքի մարզպետարանի կողմից Աբովյան համայնքում աճուրդների գործընթացի ուսումնասիրությամբ ի հայտ են եկել մի շարք իրավախախտումներ. դրանց մի մասը հակասել են ՀՀ Օրենսդրությանը և իրավակարգավորող այլ նորմերի:

Այս առնչությամբ մարզպետարանը գրությամբ առաջարկել է Աբովյանի համայնքապետարանին՝ հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ կառավարության 12.04.2001թվականի N 286 որոշմամբ հաստատված կարգի 59.2-րդ կետի պահանջները՝ չեղարկել վերը նշված հողամասերի աճուրդը և տեղեկացնել:

Ի պատախան, Աբովյանի համայնքապետարանը տեղեկացրել է, որ աճուրդին նախորդած գործընթացներն իրականացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ միաժամանակ հայտնելով, որ աճուրդի մասին տրված հայտարարության մեջ առկա տպագրական վրիպակն ուղղվել է, իսկ Աբովյանի N հասցեում գտնվող հողամասը հանվել է աճուրդի լոտացուցակից:

Եվս մեկ գրությամբ Աբովյանի համայնքապետարանին տեղեկացվել է, որ մարտի 7-ին կայանալիք աճուրդի ներկայացված թվով 4 միավոր բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերով անցնում են համայնքը սնուցող գազատար և ջրատար խողովակաշարերը և առաջարկվել է ներկայացնել այդ հողամասերի վերաբերյալ համայնքապետարանի կողմից իրականացված ուսումնասիրությունների փաստաթղթային հիմքերը:

Համայնքապետարանը, ինչպես նախկինում, այնպես էլ մինչ աճուրդի օրը հողամասերի ստորգետնյա կոմունիկացիաների առկայության վերաբերյալ ունեցել է «բացասական» տեղեկատվություն:

Հաշվի առնելով ՀՀ Կոտայքի մարզպետարանի կողմից փոխանցված տեղեկատվությունը՝ նշված 4 միավոր հողակտորները հանվել են սակարկությունից՝ «գործող օրենսդրության համաձայն»:

Հարկ է նաև նշել, որ մարզպետարանի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ առանց բավարար ուսումնասիրության աճուրդի է ներկայացվել սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Կոտայքում տարածքային կառավարման ինստիտուտներին ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ վերապահված վերահսկողական գործառույթների թիվ 1 առաջնահերթությունը մարզի կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության բոլոր ոլորտներում ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ապահովումն է։

Ըստ այդմ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարումների գործընթացների իրականացումը պետք է կանոնակարգվի բացառապես ՀՀ օրենսդրությամբ և ցանկացած գործողություն, ինչի արդյունքում վնաս է հասցվել պետությանը, մարզի համայնքներին կամ քաղաքացիների օրինական իրավունքներին և շահերին, արժանանալու է իրավական խիստ հակազդեցության»,- ասված է հաղորդագրությունում: