Քննություն է տարվում Երևանում 27-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում Երևան քաղաքի 27 ամյա երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 19-ին, ժամը՝ 18:00-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանում գտնվող սննդի կետերից մեկի մոտ երիտասարդ է դանակահարվեն: Վերջնս տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է նրա կենսաբանական մահը»,- ասաց Հարությունյանը:

Նրա տեղեկացմամբ դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

«Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել քննչական և օպերատիվ խումբ: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Հայտնաբերվել են արնանման հետքեր և վերցվել նմուշներ: Առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- նշեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետը։