Նախկին պաշտոնյաները ազատ հողերը փայ-փայ բաժանել են․ բացահայտվելու են կեղծ աճուրդները․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով  բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ապօրինի կերպով  սեփականաշնորհված հողատարածքները օրինական ճանապարհով  պետությանը վերադարձնելու գործընթացին, նշեց, որ տարիներ շարունակ կեղծ աճուրդներ են տեղի ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ և եղել է ազատ տարածքները փայ-փայ անելու գործընթաց, իսկ այժմ դրանք բացահայտվելու են, ու ապօրինի կերպով սեփականաշնորհված հողատարածքները վերադարձվելու են պետությանը։

«Օրինակ՝ ՀՔԾ-ն ուսումնասիրություն է կատարել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում և այդ ուսումնասիրության արդյունքներով կարող ենք եզրակացություն անել, որ աճուրդները տեղի են ունեցել սահմանված կարգի խախտմամբ, ոչ օրինական։ Հիմա մի շարք մարզերի համայնքներում տասնյակ հեկտարների հողատարածքներ տարբեր մարդկանց են պատկանել, բայց նրանց անունով սեփականության վկայականները հայտնաբերվել են Մանվել Գրիգորյանի տանը։ Գործի քննության ավարտից հետո մենք, հավանաբար, կդիմենք ՀՀ վարչական դատարան այդ սեփականաշնորհման գործընթացները չեղարկելու համար»,- մանրամասնեց նախարարը։

Սուրեն Պապիկյանը հրաժարվեց նշել նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաների անուններ, որոնց կողմից իրականացվել են օրենքի խախտմամբ հողի սեփականաշնորհում՝ խորհուրդ տալով սպասել համապատասխան մարմինների կողմից քննվող գործերի ավարտին։

Մանրամասները՝ տեսանութում։

Աղավնի Սուքիասյան