ԱԶԲ-ն ձգտում է դառնալ գիտելիքի բանկ և փորձագիտական աջակցություն ցուցաբերել գործընկերներին. Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ-ի պատվիրակությանը

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

ՀՀ կառվարությունից տեղեկացնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Տնօրենների խորհրդի անդամ Սյուրկանի Կասիմի գլխավորած պատվիրակությանը:

«Հաշվի առնելով, որ մոտ կես տարի է անցել պարոն Կասիմի հետ ունեցած վերջին հանդիպումից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է վերջին ժամանակաշրջանում երկրում տեղի ունեցած զարգացումներն և վերջերս հաստատված Կառավարության ծրագրի գերակայությունները:

Փոխվարչապետը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ ունեցած համագործակցության մակարդակը և ԱԶԲ հայաստանյան ներկայացուցչության հետ փոխգործակցության արդյունավետությունը: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ Կառավարությունը կարևորում է ԱԶԲ-ի գործունեությունը հատկապես մասնավոր հատվածում, քանի որ դա, ըստ փոխվարչապետի, նպաստում է երկրում ճիշտ բիզնես մշակույթի ներդրմանը, գործարարության ոլորտում թափանցիկության բարձրացմանը և թիրախային լուծումների մշակմանը:

ԱԶԲ տնօրենների խորհրդի անդամ Սյուրկանի Կասիմը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որտեղ հնարավոր է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ նշելով, որ ԱԶԲ-ն ձգտում է դառնալ գիտելիքի բանկ և փորձագիտական աջակցություն ցուցաբերել գործընկերներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև կրթության, արդարադատության, ֆինանսների և ենթակառուցվածքների ոլորտներում նախատեսված բարեփոխումների բովանդակության շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: