Մհեր Գրիգորյանը ԵՄ գործընկերներին ներկայացրել է Կառավարության առաջնայնությունները

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արևելյան հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Եվրոպական միության կողմից ՀՀ-ին տրամադրված աջակցությունը և հույս հայտնել, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը համատեղ ջանքերի շնորհիվ կզարգանա և կընդլայնվի: Անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ վերջերս Բրյուսել կատարած այցին՝ փոխվարչապետը կարևորել է ձեռքբերված պայմանավորվածությունների ուղղությամբ համատեղ շարունակական աշխատանքների իրականացումը:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության ծրագրի առաջնայնությունները և շեշտել, որ դրանք համահունչ են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ համաձայնագիրը ոչ միայն համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ է, այլ Հայաստանի բարեփոխումների օրակարգ, որի շուրջ պետք է մշակվեն նաև ոլորտային ռազմավարությունները: Փոխվարչապետը կարևորել է հատկապես ենթակառուցվածքների զարգացման, բնապահպանության, էներգախնայողության, մարդու իրավունքների և կապիտալի պաշտպանության ուղղությամբ նախատեսված բարեփոխումների իրականացումը: Ենթակառուցվածքների զարգացման մասին խոսելիս Մհեր Գրիգորյանն առանձնացրել է հատկապես արդիականացման և բարեփոխումների անհրաժեշտությունը ճանապարհների, ջրային ռեսուրսների կառավարման և էներգետիկայի ոլորտներում: Որպես բարեփոխումների մեկ այլ կարևորագույն ուղղություն՝ փոխվարչապետը նշել է արդարադատության ոլորտում բարեփոխումները, որոնք միտված կլինեն դատական գործընթացների արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը:

Շնորհավորելով նոր կառավարության ձևավորման առթիվ՝ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արևելյան հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը գոհունակությամբ է խոսել ՀՀ կառավարության՝ բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամության մասին: Նա ներկայացրել է ԵՄ աջակցության հիմնական գործիքները, որոնք հնարավոր է կիրառել Հայաստանում տարբեր ոլորտներում նախանշված բարեփոխումներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով: Լոուրենս Մերեդիթը նշել է, որ անձամբ ինքը, ՀՀ-ում ԵՄ դեսպանն ու ԵՄ պատվիրակության թիմը պատրաստակամ են աջակցելու Հայաստանին այս կարևոր փուլում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի զարգացման հիմնական հնարավորությունների շուրջ և երկուստեք նշել, որ ի թիվս այլ ուղղությունների՝ Հայաստանն ունի զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ»,- ասված է հաղորդագրությունում: