Հարկ չկա սպասել որևէ դիմադրության կամ քաղաքական բռնկման․ Նազարբաևը հեռացավ, բայց վերահսկողությունը չկորցրեց․ ղազախ իրավապաշտպան

Լուրեր

30.05.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
30.05.2026 | 10:50
ՌԴ-ն թույլատրել է հայկական երկու ձկնաբուծական ընկերության արտադրանքի ներմուծումը․ ՍԱՏՄ
30.05.2026 | 10:27
ՌԴ-ն Կոպիրկինին կանչել է Մոսկվա՝ ՀՀ–ԵՄ մերձեցման պատճառով
30.05.2026 | 10:23
«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովն ու Նովակ Ջոկովիչը պարտվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 10:10
Տապալված ծառեր, պոկված թիթեղներ․ քամու հետևանքները Երևանում և մարզերում
30.05.2026 | 09:52
Քոչարյանը չի մասնակցի առաջին համարների բանավեճին
29.05.2026 | 23:37
Երևանում կկայանա «Rise» ռազմարդյունաբերական ցուցահանդեսը. կներկայացվեն նախկինում երբևէ չցուցադրված նմուշներ
29.05.2026 | 23:15
Շուրջ 1010 մարդ՝ 19:19-ի դրությամբ. ԻՔՄ-ն հաշվել է Վանաձորում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի մասնակիցների թիվը
29.05.2026 | 22:57
Քանի մարդ է մասնակցել Աբովյանում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:46-ի դրությամբ. ԻՔՄ-ի հաշվարկը
29.05.2026 | 22:48
Պարզ լճի տարածքում վաղը կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի եզրափակիչ փուլը
29.05.2026 | 22:36
«Անկախ «070» կոդով անձնագիր ունենալու հանգամանքից և քաղաքացիություն չընդունելուց, արցախցին ունի ընտրական իրավունք». հավաք Արցախի ներկայացուցչության շենքի մոտ
29.05.2026 | 22:12
Ռուսաստանը 26 միլիարդ դոլար է ծախսում Պուտինի և նրա շրջապատի ծերացման դեմ պայքարի միջոցառումների վրա.WSJ
29.05.2026 | 21:53
Պուտինը հայտնել է՝ ինչ կլինի, եթե Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից
29.05.2026 | 21:35
ԵՏՄ-ն Հայաստանին կխնդրեր անդամակցության հանրաքվե անցկացնել որքան հնարավոր է շուտ. Պուտին
29.05.2026 | 21:17
Հունիսի 1-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականը կապված չէ ինչ-որ արտակարգ կամ անսպասելի իրադարձությունների հետ: Այս հրաժարականը ցույց է տալիս, որ Նազարբաևը վստահ է իր ստեղծած համակարգի կայունության, վերահսկելիության հարցում:

Factor.am-ի հետ զրույցում  նման գնահատական տվեց  ղազախ իրավապաշտպան Եվգենի Ժովտիսը՝ նկատելով, որ  սա բավականաչափ մտածված քայլ է: «Իմ կարծիքով՝ նախագահը դեռևս 2013թ. դիտարկում էր պետական իշխանության կառուցվածքի տարբերակներ, այսպես ասած՝ իշխանության լիազորությունների բաժանման և էլիտայի ներսում հավասարակշռության, եթե ինքը գնա: Բայց հետո նա կանգ առավ այս հարցում՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի հետ, քանի որ Ղազախստանն այս առումով նույնպես բավական խոցելի է, այն մեծաթիվ ռուսալեզու բնակչություն ունի, հատկապես՝ երկրի արևելքում և հյուսիսում։ Եվ այդ առումով որոշակի մտավախություններ կային՝ կապված Ռուսաստանի ներխուժման հետ: Այդ պատճառով շուրջ երեք տարի իշխանության ապագա կառուցվածքի հետ կապված տեսանելի տեղաշարժեր չկային»,- ներկայացրեց Ժովտիսը:

Ըստ իրավապաշտպանի՝ գործընթացը վերսկսվեց 2015-2016 թթ., և 2017 թվականին Սահմանադրության մեջ փոփոխություններ արվեցին, ինչի արդյունքում իշխանությունը փոքր-ինչ վերակազմավորվեց, հետո էլ փոփոխություններ արվեցին՝ կապված Անվտանգության խորհրդի հետ:

«Նախկինում Անվտանգության խորհուրդը խորհրդատվական կարգավիճակ ուներ, փոփոխությամբ այն դարձավ սահմանադրական մարմին՝ որոշակի լիազորություններով: Եվ սահմանվեց, որ երկրի առաջին նախագահը, որը Նուրսուլթան Նազարբաևն է, պետք է ցմահ Անվտանգության խորհրդի ղեկավարը լինի: Այստեղ պետք է նշել, որ մեզ մոտ հատուկ օրենք կա առաջին նախագահի՝ ժողովրդի առաջնորդի մասին, այս ֆիգուրն ամրագրված է Սահմանադրությունում: Այսինքն բացի նախագահից, մենք ունենք առաջին նախագահ՝ ժողովրդի առաջնորդ»,- պարզաբանեց իրավապաշտպանը:

Եվգենի Ժովտիսի պնդմամբ՝ չնայած հրաժարականին՝ Նազարբաևը լիարժեք կպահպանի վերահսկողությունը պետական կառավարման համակարգում. «Սա ոչ այնքան հրաժարական է, որքան պաշտոնից հեռացում՝ այլ կարգավիճակի անցմամբ՝ պահպանելով վերահսկողությունը: Նա շարունակում է մնալ Անվտանգության խորհրդի ղեկավարն ու իշխող «Նուր Օթան» կուսակցության առաջնորդը, որը վերահսկում է խորհրդարանի 80 տոկոսից ավելին և գրեթե ամբողջ գործադիր իշխանությունը: Այսինքն՝ նա պաշտոնից հեռացավ, բայց վերահսկողությունը չկորցրեց»:

Factor.am-ի հարցին, թե Նազարբաևի հրաժարականն ի՞նչ ազդեցություն կունենա Ղազախստանի ներքաղաքական իրավիճակի վրա, իրավապաշտպանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ մեծ ազդեցություն կունենա: Նախ՝ երկրի քաղաքական տարածությունը պաշտպանված է, մենք ընդդիմություն չունենք՝ ո՛չ խորհրդարանում, ո՛չ տեղական կառավարման մարմիններում: Ունենք երկու կուսակցություն խորհրդարանում, որոնց հետ որևէ խնդիր չկա: Այնպես որ՝ հարկ չկա սպասել որևէ դիմադրության, քաղաքական բռնկման: Էլիտայի ներսում պայքար, իհարկե, կա, բայց դրանք ավելի շատ միջկլանային են և նույնպես հավասարակշռված են»:

Առայժմ հայտնի չէ՝ Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություննե՞ր կանցկացվեն, թե՞ մինչև հերթական ընտրությունները՝ 2021 թվականը, երկրի ղեկավարի լիազորությունները կկատարի Սենատի խոսնակ Քասըմ-Ժոմար Տոկաևը: Եվգենի Ժովտիսը վերջին տարբերակը չի բացառում: «Տոկաևը նախագահի, նրա ընտանիքի մերձավոր անձն է, նրա երկարամյա համախոհը: Նա նաև միջազգային հանրությանը հայտնի գործիչ է՝ եղել է Ղազախստանի վարչապետը և նախկին ԱԳ նախարարը: Բացի այդ՝ նա բավական տարիքով է արդեն, այնպես որ՝ առանձնակի քաղաքական ամբիցիաներ հազիվ թե ունի: Նա կլինի, այսպես ասած, միջանկյալ նախագահ»,- կարծիք հայտնեց իրավապաշտպանը:

Իսկ նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնողների թիվը, ըստ  Եվգենի Ժովտիսի, մեծ չի լինի. «Այդ ամենը կլինի բացարձակ վերահսկողության ներքո, այնպես որ՝ այստեղ նույնպես որևէ անսպասելի բան լինել չի կարող»:

Թամարա Հակոբյան