«Ռումբ կա ցանկացած քայլի տակ»․ պատգամավորները առանց մեղադրական դատավճռի ապօրինի գույքի բռնագանձման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
Բոլորը

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հաստատում է, որ նախարարությունում զբաղված են առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման հայեցակարգի մշակումով։

«Միջազգային պարտավորությունների շրջանակներում է, Հայաստանը փաստաթղթեր է ստորագրել, որ պիտի դա իրականացնի»,-պատճառաբանում է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Նախարարը հայեցակարգի մասին շատ բան չի կարող ասել, բայց տեղյակ չէ, որ ինչ-որ մեկն այն համարել է վարչապետի տակ դրված ռումբ։

«Ցանկացած իրավական ակտ, օրենք, ընդունելիս գնահատվելու են դրանց հիմնական վտանգները եւ չեզոքացվելու են կամ կառավարելի են դարձվելու»,-հայտարարում է նախարարը։

«Իմ քայլ»-ական Վլադիմիր Վարդանյանը չգիտի, թե ինչը նկատի ունի նախկին հանրապետական Արփինե Հովհաննիսյանը, երբ հայեցակարգը համարում է վարչապետի տակ դրված ռումբ։

«Ռումբ կա ցանկացած քայլի տակ, ցանկացած օրենսդրական նախաձեռնության մեջ կարելի է որոնել ռումբ, բայց այդուհանդերձ մենք պետք է հստակ հասկանանք, որ մենք պետք է շարժվենք առաջ, օրենսդրական կարգավորումների հետ կապված եւ պետք է լուծենք այն խնդիրները, որոնք ձեւավորվել են մեզ մոտ»,-ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը։

Պետաիրավական հանձնաժողովի նախագահը տեղեկացնում է, որ պետք չէ խաբվել հայեցակարգի ձեւակերպումով՝ առանց դատական ճանապարհի ոչ մեկից գույք չի խլվելու, ուղղակի դատարանում մեղավորը պարտավոր չէ ապացուցել իր մեղքը։

«Եթե սովորաբար ապացուցման բեռն ընկնում է այն սուբյեկտի վրա, ով պնդում է, որ տեղի է ունեցել խախտում, ապա այս պարագայում ապացուցման բեռն ընկնում է այն կողմի վրա, ում ձեռքից ապօրինի գույքը փորձ է արվում վերադարձնել իրական տիրոջը կամ պետությանը»,-պարզաբանում է Վլադիմիր Վարդանյանը։

Ընդդիմադիր պատգամավոր Արկադի Խաչատրյանը ընդունելի է համարում հայեցակարգի գոյությունը, որը դեռ օրենդրական փաթեթի տեսքով մտնելու է խորհրդարան։ Նա սակայն ունի մտահոգություններ՝ հայեցակարգում նշվում է միայն ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների ճանապարհով ձեռքբերված գույքի մասին

«Արդյո՞ք այս մեխանիզմը թույլ կտա, որպեսզի բոլոր այն անձինք, որոնք ժամանակին նույնիսկ ունեցել են ապօրինաբար ձեռքբերված միջոցներ, սակայն այսօր նրանց նկատմամբ չկա հարուցված քրեական գործ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություների համար թեկուզ այն պատճառով, որ նա այսօր շատ օրինապաշտ քաղաքացի է կամ գործարար, արդյո՞ք այդ փաթեթը երաշխավորելու է եւ հիմքեր է ստեղծելու, որ այդ անձանց գույքի վերաբերյալ եւս բավարար տեղեկատվություն ներկայացվի դրանց օրինական առաջացման մասով, թե հանրությունը համաձայնություն է տալու, որ այդ գումարները օրինականացվեն կամ յուրացվեն գնա։ Այդ մարդիկ պիտի հիմնավորում ներկայանեն, թե ոչ»,-իր մտահոգություններն է մանրամասնում ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը։

Պատգամավորը հույս ունի, որ ի վերջո կընդունվի մի օրենք, որը մարդկանց մոտ կվերականգնի արդարության զգացումը։ Ի դեպ, Արկադի Խաչատրյանը հայեցակարգի մեջ ոչ մի ռումբ չի տեսնում, այն անհրաժեշտ է Հայաստանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան