Նախագահին առաջարկել էինք Ստեփանակերտ գալ Պաշտպանության նախարարի հետ՝ ուղղաթիռով. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

«Ես նախագահ Արմեն Սարգսյանին ընդունում եմ որպես Հանրապետության նախագահ, ով ունի սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորություններ։ Կարծում եմ, որ փոխադարձ հարգանքով ենք վերաբերում այդ լիազորություններին և մենք այդ թեմաներով մի քանի անգամ քննարկումներ ենք ունեցել և շատ հստակ արձանագրել ենք, թե ինչպիսին է այսօր իրավիճակը և ինչպիսին են սահմանադրական կարգավորումները»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ նախագահ Արմեն Սարգսյանը չմասնակցեց Արցախում տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստին և արդյո՞ք ինքը Արմեն Սարգսյաանին ընդունում է որպես նախկին իշխանությունների կադր։

Անդրադառնալով Սարգսյանի՝ Անվտանգության խորհրդի նիստին չմասնակցելուն՝ Փաշինյանը նշեց, որ ինքն անձամբ է զանգել Արմեն Սարգսյանին, որպեսզի հրավիրի․ «Ես անվտանգության խորհրդի նիստի նախորդ առավոտյան եմ գնացել Ստեփանակերտ, և մենք ողջ օրվա ընթացքում քննարկումներ ենք ունեցել տարբեր ֆորմատներով, որովհետև մեզ անհրաժեշտ էր ճշգրիտ գործողություն անել։ Թե ի՞նչ պետք է անենք, ինչպե՞ս, ի՞նչ շրջանակում և ի՞նչ ֆորմատով, դա որոշվել է միայն նախորդ օրը ուշ երեկոյան։ Այնտեղ կային բազմաթիվ հարցեր, ես չեմ կարող հիմա բոլոր փակագծերը բացել, և այն ժամանակ, երբ հստակ որոշվել է, թե ինչ պետք է տեղի ունենա, այլ կերպ չէր կարող լինել՝ բազմաթիվ նրբությունները հաշվի առնելով, և այդ ժամանակ ես ինքս վերցրել եմ հեռախոսը և զանգել եմ Արմեն Սարգսյանին, և ցավոք սրտի չի հաջողվել ինձ կապ հաստատել՝ չգիտեմ ինչ պատճառով՝ էդ պահին իմ սովորական գործիքները ձեռքիս տակ չէր, որ ես հանձնարարեի արագ միացնել և այլն՝ Ստեփանակերտում էի։ Անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարել եմ, որ Հանրապետության նախագահի հետ կապվի և հրավիրի Անվտանգության խորհրդի նիստին։ Էդտեղ մի ուրիշ սկանդալ էլ կա՝ ուղղաթիռային, քանի որ Պաշտպանության նախարարը հադիպում ուներ, հաջորդ օրը առավոտյան պետք է ուղղաթիռով գար, ես նաև Անվտանգության խորհրդի քարտուղարին խնդրել եմ, որ փոխանցի որ ուղղաթիռով առավոտյան Պաշտպանության նախարարի հետ խնդրում ենք, որ ինքը գա և ներկա լինի, բայց հետո չիմացա, ճիշտն ասած,  առիթ չեմ ունեցել քննարկելու, թե ի՞նչ է պատահել, ինչո՞ւ չեկավ, բայց սա է իրականությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան