Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լոուրենս Մերեդիթին. քննարկվել են ՀՀ-ԵՄ ներդրումային համաժողովի կազմակերպչական որոշ հարցեր

Լուրեր

28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից տեղեկացնում են, որ նախաևաև Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի հետ։

«Մենք կարծում ենք, որ ներկայիս ծրագրերի իրականացման ընթացքը և դրանց առանցքում նպատակադրված թիրախներն առաջիկա առաջընթացն ապահովելու գործում մեծ ներուժ ունեն բոլոր ուղղություններում՝ մարդկային կապիտալի զարգացում, պետական կառավարման բարեփոխումներ, գործարար և հատկապես ՓՄՁ միջավայրի բարելավում և այլն», – նշել է նախարարը։

Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության ծրագրի հիմնական թիրախները, մասնավորապես մրցակցության և արտադրողականության բարձրացման, որակյալ աշխատատեղերի ստեղծման խնդիրները։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է մասնագիտական  և բարձրագույն կրթության կարևորության հարցերը։ Նախարարն անդրադարձել է նաև ՓՄՁ զարգացման խնդիրներին։

Լոուրենս Մերեդիթը շնորհակալություն է հայտնել նախարարին կարևոր տեղեկատվության ներկայացման համար և նշել այն առաջնահերթ ծրագրերը, որոնք կան օրակարգում։ Եվրոպացի պաշտոնյան նախարարի հետ քննարկել է Հայաստանի արտահանման հնարավորությունները, հեռանկարային ոլորտները և թիրախային շուկաները՝ դիտարկելով ԵՄ շուկա մուտք գործելու հեռանկարները։ Կողմերը մտքեր են փոխանակել բարձր տեխնոլոգիաների, վերամշակված գյուղմթերքի, գինեգործության և թեթև արդյունաբերության ոլորտների զարգացման ներուժի վերաբերյալ։

Տիգրան Խաչատրյանը և  Լոուրենս Մերեդիթը քննարկել են նաև Հայաստանում զբոսաշրջության զարգացման, ենթակառուցվածքների բարելավման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ ներդրումային համաժողովի կազմակերպչական որոշ հարցեր։

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը շնորհակալություն  է հայտնել Տիգրան Խաչատրյանին հանդիպման համար և նշել, որ Եվրամիությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանին նախաձեռնած բարեփոխումներում»,- ասված է տարածված հաղորդագրությունում: