65 միլիոն հատ ՀԴՄ ավելի է տպվել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Հայաստանի ՊԵԿ-ի համար 2018 թվականը հեշտ տարի չի եղել: Աշխատանքում եղել են բազմաթիվ թերություններ, որոշ բացթողումներ, բայց 2019 թվականին առկա է բացարձակ այլ իրավիճակ: Մատենադարանում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հստակ տեսնում եմ, որ ՊԵԿ-ի աշխատանքի որակը, արդյունավետությունը, ցուցանիշները փոխվել են: ՊԵԿ-ի ղեկավարության հետ պայմանավորվածությունը եղել է հետևյալը, պետական եկամուտների հավաքագրման առումով տարին անցկացնելու ենք բարձր տրամադրությամբ և այդ բարձր տրամադրությունը չի լինելու բիզնեսի վատ տրամադրության հաշվին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ պետական համակարգում կադրային քաղաքականությանը և աշխատողների վարձատրությանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետական համակարգում բարձր որակավորում ունեցող անձինք են անհրաժեշտ:

«Հայաստանում մաքսային տեսուչը ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ, և մենք այստեղ հասկանում ենք, որ ունենք խնդիրներ: Միլիոնավոր դոլարների ապրանք բաց թողող պաշտոնյան ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ: Ես մնում եմ այն կարծիքին, որ պետությունը պետք է բարձր որակի ծառայություն մատուցի, իսկ դրա համար պետք է աշխատեն բարձ որակավորում ունեցող մարդիկ: Համակարգում բարձր որակավորում ունեցող մարդկանց բերելու կամ պահելու համար պետք է վարձատրության հետ կապված լուծումներ ունենանք»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև ՀԴՄ կտրոնների հետ կապված վերջին շրջանի դինամիկայի մասին: Նրա խոսքով՝ 2018թ. մայիսից այս կողմ Հայաստանում մոտ 65 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր քաղաքացիներին, գործարարներին, որ ուղերձին ականջալուր են եղել: ՊԵԿ-ն այդ առումով վստահ է զգում, տեսնում է, որ դինամիկա կա, աճ կա և դժվարությունները կհաղթահարվեն: Այո, դժվարություններ եղել են, սակայն արդյունքում էական փոփոխություններ են եղել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան