Ունեցանք խոսակցություն, որը ՀԱՊԿ գոյության ընթացքում երբեք չէր եղել. Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդրի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ առանց հայկական կողմի կարծիքը հաշվի առնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի կարող նշանակվել:

«Ո՞նց կարող է այդպիսի բան լինել, դա կնշանակի, որ ՀԱՊԿ չկա»,- մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց վարչապետը՝ պատասխանելով առանց Հայաստանի համաձայնության Բելառուսի թեկնածուին այդ պաշտոնում նշանակելու հնարավորության մասին հարցին:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այստեղ մեր դիրքորոշումը շատ կառուցողական է. «Մենք ասում ենք, որ ժամկետը մերն է, մեր գործընկերները համաձայն չեն սրա հետ, որովհետև, ասում են, դա կարգավորված չի և մեկնաբանության տեղ կա: Մենք էլ ասում ենք, որ նոր գլխավոր քարտուղար նշանակելուց առաջ կանոնադրության մեջ հստակեցում մտցնենք, որպեսզի իմանանք, որ ժամկետի կիսատ մնալու դեպքում ինչպես է կանոնակարգվում հարցը»:

Ըստ վարչապետի՝ այս հարցում, կարծես, ընդհանուր համաձայություն կա: «Այն խոսակցությունները, որ մենք այս ընթացքում ունեցել ենք ՀԱՊԿ ֆորմատով, կարծում եմ, որ շատ օգտակար խոսակցություններ են, և թույլ տվեք ասել, որ ՀԱՊԿ գոյության ամբողջ ընթացքում նման խոսակցություններ երբեք տեղի չեն ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան