Ես հիմա շրջում եմ այն մեքենայով, որը գնվել է Սերժ Սարգսյանի համար. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Ես հիմա շրջում եմ այն մեքենայով, որը 2008 թվականին գնվել է Սերժ Սարգսյանի համար: Մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն վերջին տարիներին չի օգտագործվել, քանի որ համարվել է, որ պիտանի չէ օգտագործման համար:

«Կա մի հատ էլ BMW ավտոմեքենա, որը գնվել է Ռոբերտ Քոչարյանի համար 2004 թվականին: Հիմա՝ հեծանիվով եմ գնում գործի, ասում են՝ հեծանիվով է գնում, ոտքով եմ գնում, ասում են՝ պոպուլիստ է»,- կատակեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ուղղաթիռին, Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա վարչապետի ծառայողական ուղղաթիռն է, որը պարտադիր թռիչքային ժամեր ունի. «Սա նշանակում է, որ այդ տեխնիկան որպեսզի չվերածվի մետաղի ջարդոնի, եթե նույնիսկ վարչապետը չի նստում, այդ ուղղաթիռը պարտավոր է բարձրանալ, գնալ՝ Ստեփանակերտով, Վարդենիսով պտտվել, գալ, որովհետև տեխնիկական կանոնակարգերի մեջ պարտադիր թռիչքային ժամեր գոյություն ունեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան