Այսօր մեր Կառավարությունում չկա պաշտոնյա, որին ասենք՝ ձախողվել ես. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Վարչապետ Փաշինյանը կաշկանդված չէ Կառավարության կազմում այս կամ այն պաշտոնյային ասելու ցտեսություն, եթե վերջինս լավ չի աշխատում, սակայն պնդում է՝ ըստ էության, որևէ ոլորտում  իր Կառավարությունը ձախողում չի ունեցել։

«Այսօր մեր պետական կառավարման համակարգում չկա պաշտոնյա, որին ասենք գործդ ձախողել ես․ մենք միայն մեկ ոլորտում ենք ունեցել ձախողում, և դա հանրահայտ ձախողումն է։ Ուրիշ բան, որ կա արագության և դանդաղության հետ կապված խնդիր, սակայն կրկնում եմ՝ չկա մի պաշտոնյա, որին ասենք, որ դու ձախողել ես։ Այնպես որ, երբ գա այդ գծին հասնի, ես կաշկանդված չեմ որևէ պաշտոնյայի ասելու ցտեսություն»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետը՝ նշելով որ չի ընդունում այն տեսակետը, երբ ամեն մի բացթողման համար աշխատանքից ազատում են այս կամ այն պաշտոնյային։

«Մենք հիմա պետք է բոլորին ուղարկենք տո՞ւն, որից հետո կգան նորերը և հաստատ նույնատիպ իրավիճակը կկրկնվի։ Ես կողմնակից եմ, որ մենք մեր սխալները ընդունենք որպես դաս։ Օրինակ՝ այն սկանդալները, որոնք կապված էին ՊԵԿ-ի հետ․ մենք ունեինք պարզ ընտրություն՝ կամ հանրային տրամադրությունները խաղաղեցնելու համար հանել նրանց աշխատանքից, ջնջել, կամ հասկանալ իրավիճակը և հանրային ճնշումն օգտագործել որպես այդ համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացման գործիչ։ Այո՛, շատ խնդիրներ են եղել, բայց ես նախընտրում եմ երկրորդ տարբերակը, որովհետև ամեն անգամ քավարանի միջոցով անցնելուց հետո ցանկացած պաշտոնյա ավելի պատասխանատու է լինում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան