«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է». Նախագահ Սարգսյանն ընդունել է ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանին

Լուրեր

28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ելենա Վարդանովային և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

«Նախագահ Սարգսյանն ասել է, որ Մոսկվայի պետական համալսարանն իր համար հարազատ կրթօջախ է, որտեղ ունեցել է և ունի բազմաթիվ գործընկերներ ու ընկերներ: Նախագահը նշել է, որ իր գիտական և դասախոսական գործունեության ընթացքում բազմաթիվ աշխատանքային շփումներ և փոխայցելություններ է ունեցել իր համալսարանական գործընկերների հետ:

Արմեն Սարգսյանը կարևորել է աշխարհի հեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկի՝ Մոսկվայի պետական համալսարանի ներկայությունը Հայաստանում և անհրաժեշտ համարել ընդլայնել երևանյան մասնաճյուղի գործունեությունը, գիտակրթական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը և կապերի ամրապնդումը:

Ներկայացնելով այցի նպատակը՝ Ելենա Վարդանովան ասել է, որ Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում հանդես է եկել լրագրության ոլորտին առնչվող մի քանի հրապարակային դասախոսություններով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել լրագրության ապագայի, թվային տեխնոլոգիաների դարաշրջանում առկա մարտահրավերների, հավաստի և պրոֆեսիոնալ լրատվության, լրագրության դասավանդման մակարդակի բարձրացման հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: