Հայաստանում հասունացող դժգոհության ալիք չկա. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
Բոլորը

Հայաստանում հասունացող դժգոհության ալիք չկա, ես սա ասում եմ որպես արձանագրում, և մենք առաջիկա հինգ տարիներին կտեսնենք ՀՀ-ում հասունացող դժգոհության ալիք կա՞, թե՞ չկա։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս նշեց, որ 24 տարի շարունակ ՀՀ-ն ամեն ընտրությունից հետո ստանում էր թուքումուր, բայց հիմա որևէ մեկը չասաց, թե այդ ի՞նչ կախարդական փայտիկ էր, որ մի գործողության արդյունքում ՀՀ-ում անցկացվեց վերջին ընտրությունը, որը նրանք համարում են ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ։

Փաշինյանը նաև նշեց, որ չի հասկանում այն լրագրողներին, որոնք ընտրություններից երեք ամիս անց հարցնում են՝ արդոք իրենց վարկանիշի վերաբերյալ մոնիթորինգ անում են, թե՝ ոչ։ «Եթե հիմա էլի ընտրություններ տեղի ունենան, ես համոզված եմ, որ «Իմ քայլը» դաշինքը կարող է ավելի մեծ տոկոսով հաղթել»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում երբեք ներքաղաքական իրավիճակն ավելի կայուն չի եղել անկախությունից ի վեր, քան այսօր։

«Սա ոչ թե ռեպրեսիվ, այլ ժողովրդավարական կայունություն է»,- նկատեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան