Բանակցային ձևաչափը ոչ թե փոխվում է, այլ վերականգնվում. Փաշինյանը փաստաթղթեր վկայակոչեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Արցախի հարցով բանակցությունների վերաբերյալ հնչող մեկնաբանություններին և քննադատություններին, նշեց, որ բանակցային ձևաչափի փոփոխության մասին խոսք գնալ չի կարող և կա այն վերականգնելու առաջարկ։ Ասվածն ապացուցելու համար Փաշինյանը ներկայացրեց որոշ փաստաթղթեր:

«Փաստ առաջին՝ 1992 թվականին, երբ ձևավորվել է Մինսկի խումբը, հստակ արձանագրված է եղել, որ ԵԱՀԿ -ի անցկացվող համաժողովի հրավիրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչներ՝ որպես շահառու կողմեր։ Հաջորդը՝ 1994 թվականի մայիսին հրադադարի պայմանագիրը կնքել է երեք կողմ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդովի, ՀՀ պաշտպանության նախարար Սարգսյանի և Արցախի նախարար Բաբայանի կողմից: Այդ պայմանագրում գրված է, որ այն ստորագրվում է հակամարտող կողմերի կողմից։ Հաջորդը՝ 1994 թվականին ընդունվեց Բուդապեշտի հռչակագիրը, որտեղ ասվում է, որ ԵԱՀԿ համաժողովին մասնակցող պետությունները ողջունում են հակամարտող կողմերի կողմից հրադադարի մասին համաձայնագիրը»:

Փաշինյանը նշեց, որ նրանք, ովքեր պնդում են, որ ինքը խոսում է բանակցային ֆորմատի փոփոխության մասին, լավ չեն պատկերացնում, բանակցային ֆորմատը կամ դրանից լավ տեղեկացված չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան