Մենք խնդրել ենք, որ Էդվարդ Նալբանդյանը գա և մեզ տեղեկություններ փոխանցի. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Արցախում ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհուրդների նիստում իր ելույթի այն կետին, որ առաջիկայում պետք է կարևոր նպատակ լինի 3 հիմնական սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը, նշեց՝ «որպեսզի հասկանանք, թե ինչ վերաբերմունք ունենք այդ սկզբունքների նկատմամբ, նախ պետք է հասկանալ, թե ինչ  են դրանք նշանակում»։

«Մենք ունենք տեքստ և ունենք այդ տեքստի տասնյակ մեկնաբանություններ, ընդ որում՝ դրանք արվում են պետական մակարդակով։ Պետք է հիմա հասկանանք, թե դրանցից որո՞նց վրա հիմնվելով ենք հետագայում բանակցելու, որովհետև այն մեկնաբանությունները, որոնք անում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի են։ Մենք ուզում ենք, որ համանախագահները, Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ներկայացուցիչները բացատրեն, թե այդ կետերը ինչ կարող են նշանակել գործնականում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի փոխանցմամբ՝  ինքը հանդիպում է ունեցել Արտաքին գործերի նախարարությունում և խնդրել նախկին ԱԳ նախարարին գալ և տեղեկություն տրամադրել խնդրի վերաբերյալ։

«Վարչապետ ընտրվելուց հետո արտաքին գործերի նախարարի հետ հանդիպում ենք ունեցել նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և խնդրել էինք, որ ինքը գա և որոշակի տեղեկություններ հաղորդի և էս գործընթացը շարունակվում է»,- իր խոսքերով գաղտնիք բացեց Փաշինյանը՝ նշելով, որ բանակցային սեղանի շուրջ որպես նոր մարդ բազմաթիվ հարցեր ունի, որոնք պարբերաբար հղում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան