ԿԳՆ-ում քննարկում է կազմակերպվել՝ նվիրված Թուրինի գործընթացին

Լուրեր

15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
Բոլորը

ՀՀ ԿԳՆ-ից տեղեկացնում են, որ «ԵՄ-Հայաստան համագործակցության վերջին զարգացումները՝ հանուն ավելի արդյունավետ կրթական բարեփոխումների» թեմայով քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Թուրինի գործընթացին, որի նպատակը տվյալների հավաքագրման և վերլուծության միջոցով  Եվրոպական միության գործընկեր երկրներում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի հետագա զարգացումները նախանշելն է:

«Թուրինի գործընթացի առանցքային սկզբունքը բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ սոցիալական գործընկերների և քաղաքացիական հասարակության պատասխանատվությունն ու մասնակցությունն է: Թուրինի գործընթացը գործընկեր երկրներին հնարավորություն է տալիս մշտադիտարկել ՄԿՈՒ բարեփոխումները, գնահատել  առաջընթացն ու ազդեցությունը քաղաքացիների վրա և համաձայնեցնել ապագա գերակայությունները:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության, ՄԿՈՒ Զարգացման ազգային կենտրոնի, արհմիությունների, գործարար շրջանակները ներկայացնող միությունների, միջազգային դոնոր և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ: Միջոցառման նպատակն էր՝ նախնական քննարկումներ սկսել Հայաստանի ՄԿՈՒ ոլորտի  բարեփոխումների հիմնական նպատակների շուրջ  և  ներկայացնել 2018-2020թթ. Թուրինի գործընթացի նպատակներն ու ռազմավարական կողմնորոշիչները: ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը տեղեկացրել է, որ 2010 թվականից Հայաստանի մասնագիտական ուսուցման ոլորտը մասնակցում է Թուրինի գործընթացին, որը 2 տարին մեկ թարմացվող Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից իրականացվող գործընթաց է: Այժմ մեկնարկել է 2018-20 թթ. փուլը: «Թուրինի գործընթացի հիմնական ուղղությունները հանդիսանում են տվյալների հավաքագրումը և դրանից բխեցնելով` հետագա բարեփոխումները: Եթե գնահատելու լինենք նախորդ տարիների գործընթացը, հենց այդ տվյալների հավաքագրումով և Ազգային զեկույցից են բխել մասնագիտական կրթության ուսուցման հետագա բարեփոխումները»,-նշել է նա:

«ԵՄ-Հայաստան համագործակցության վերջին զարգացումները՝ հանուն ավելի արդյունավետ կրթական բարեփոխումների» թեմայով քննարկման ընթացքում Թուրինի գործընթացի 2018-2020թթ. փուլը, դրա հիմնական առանձնահատկություններն ու իրականացման եղանակները ներկայացրել են ԵԿՀ Հայաստանի ծրագրերի համակարգող Դիդիե Ժըլիբերը և ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, իսկ 2016թ. բացահայտումներն ու երաշխավորությունները և 2019թ. հնարավոր խնդիրները՝ Թուրինի գործընթացի ազգային փորձագետ Արամ Ավագյանը: Այնուհետև տեղի են ունեցել խմբային քննարկումներ՝ Ազգային զեկույցի շրջանակի և ցուցիչների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվել են երկրի զեկույցում կատարվելիք ներդրումները և հաշվետվության ժամանակացույցը»,- ասված է հաղորդագրությունում: