«Գուցե պարգևավճարները կտրելո՞վ բարձրացնենք զինվորների աշխատավարձերը»․ պատգամավորները 11 հազար նպաստառուի նպաստից զրկելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

«Իմ քայլ»-ական Հակոբ Սիմիդյանը տեղին է համարում 11 հազար վարկ փակող նպաստառուի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումը։

«Խնդիրը ըստ էության արձանագրված է, կա խնդիրը։ Պետք է նաև ստատիկ տվյալները ձեռք բերել՝ ինչի՞ արդյունք է էս ամեն ինչը»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը։

Հիշեցնենք, որ գրառման մեջ վարչապետը անդրադառնում է մարդկանց, որոնք և նպաստ են ստանում, և 100 հազարից մինչև 1 միլիոն դրամ վարկեր են փակում։ Վարչապետը նկատում է, որ նրանց նպաստ տալու համար պետությունը ծախսում է 4,5 միլիարդ դրամ, իսկ Զինված ուժերում ծառայողների աշխատավարձը 10 տոկոսով բարձրացնելու համար անհրաժեշտ է 9 միլիարդ դրամ։ «Պե՞տք է այդ մարդիկ զրկվեն նպաստից, թե պետք չէ»,- հարցնում է Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպե՞ս է ստացվել, որ էդ մարդիկ նպաստառու են, էդ մարդիկ նպաստ պիտի ստանան, թե ոչ, սա ուսումնասիրման ենթակա է»,- ասում է պատգամավորը։

Նա տարօրինակ ոչինչ չի տեսնում այն բանում, որ Փաշինյանը ժողովրդին դիմելու միջոցով է ուզում հասկանալ՝ բանակի աշխատավարձը 10 տոկոսով բարձրացնե՞լն է կարևոր, թե՞ 11 հազար վարկ փակող նպաստառուների նպաստը պահպանելը։

Ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Գորգիսյանը չի կարծում, թե մարդուն կարելի է նպաստից զրկել միայն այն պատճառով, որ նա վարկ է փակում։

«Բազմաթիվ փոփոխությունների ու բարեփոխումների կարիք ունի ոլորտը, էդ մասին շատ ենք խոսել, որովհետև քաղաքացիները տարբեր խաբեությունների են գնում նպաստները պահպանելու համար, աշխատում են, չեն գրանցվում, որ նպաստը պահպանեն»,- արձանագրում է ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Նա անտեղի է համարում վարչապետի համեմատությունը, որ Զինված ուժերում ծառայողների աշխատավարձը կարելի է բարձրացնել վարկ փակող նպաստառուներին նպաստից զրկելով, նա վարչապետի այդ միտքը համարում է մանիպուլյացիա․ «Կարելի էր նաև կապել պարգևավճարների հետ՝ հասկանալու համար, թե ինչքան կարելի է բարձրացնել այդ պարգևավճարների փոխարեն Զինված ուժերի աշխատավարձերը։ Սա լեգիտիմ իրավունք ձեռք բերելու փորձ էր հասարակության կողմից նպաստառուների նպաստները վերանայելու, կտրելու։ Սրա կարիքը չկար»։

Ընդդիմադիր մեկ այլ պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանը նկատում է, որ վարկ փակող նպաստառուն ավելի հաճախ իր վարկը չէ, որ փակում է։ Վարչապետը պետք է զգուշանա, որ թացը չորի հետ չխառնի։

«Չափորոշիչը ո՞րն ենք դնում։ Եթե դնում ենք, որ մարդը վարկ է սպասարկում օրինակի համար 300 հազար կամ 400 հազար, բայց պարզվում է, որ էդ վարկը էդ մարդունը չէ, այլ էն մարդունն է, որ ուղարկում է տրանսֆերտի տեսքով, որ իր վարկը վճարեն։ Հիմա էս մարդը ինչո՞ւ պիտի տուժի էն պատճառով, որ եղբայրը վարկ ունի ու էդ վարկը պիտի սպասարկվի»,- զարմանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը։

Պատգամավորը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է ուշադիր լինել՝ գուցե նույնիսկ իրենից ներքև աշխատողները այնքան էլ լավ չեն խորացել խնդրի մեջ։

«Մի 50 տոկոս շերտ չեն սպասարկում ոչ վարչապետի գաղափարները, ոչ ծրագրերը, ոչ դրված խնդիրները։ Հետևաբար նույն խնդիր, էս 11 հազարի, որ առաջացել է, դա պետք է մարզերում արագ դուրս հանեն, վերլուծություն ներկայացնեն, յուրաքանչյուր մարզում այսքան նպաստառու կա, գյուղապետերով, մարզպետով  աշխատեն մաքրած բերեն ցուցակը մենք պարզ հասկանանք, որ Արարատի մարզում կա 1000 նպաստ ստացող, բայց պարզվում է, որ 300 չպիտի ստանա»,- իր տարբերակն է առաջարկում Սերգեյ Բագրատյանը։

Նա նպաստառուների խնդրով բացատրում է նաև պետական կառավարման համակարգում սկսված կրճատումները։ Եթե մինչև հիմա վարչապետը չգիտի, թե հատկապես ով է իր վարկը փակող նպաստառու և ով է ուրիշի վարկը փակում, նշանակում է շատ մարդիկ իրենց տեղում չեն։

Մհեր Արշակյան