Անցում համընդհանուր ներառական կրթության.  հատուկ դպրոցները կդառնան աջակցման կենտրոններ

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից փոխանցում են, որ  տեղի է ունեցել համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական քննարկումը, որը վարել է խմբի ղեկավար, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Աշխատանքային խմբում ընդգրկված են կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման, առողջապահության  նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

«Քննարկման օրակարգում ընդգրկված էին համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրմանն առնչվող հետևյալ հարցերը`  ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի նիստի թիվ 6 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած` համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանով և ժամանակացույցով նախատեսված  Երևան քաղաքում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրման առաջարկության, Երևանում համընդհանուր ներառման անցնելու գործողությունների և ճանապարհային քարտեզի, համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման նպատակով վերապատրաստումների կազմակերպման վերաբերյալ քննարկումներ, ինչպես նաև միջգերատեսչական աշխատանքային խմբի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ապահովման մասին զեկուցում:

ԿԳ նախարարի տեղակալ  Լուսինե Առաքելյանը ներկայացրել է «Երևան քաղաքի հանրակրթության ոլորտում հատուկ դպրոցների վերակազմակերպման գործընթացը համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման համատեքստում»  ուսումնասիրության շնորհանդեսը, որը կազմվել է աշխատանքային խմբի կատարած աշխատանքների արդյունքում:

Ներկայացվել են Երևանի հատուկ հանրակրթական դպրոցների վերակազմավորման և մանակավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ձևավորման առաջարկությունները: Աջակցության կենտրոնները ստեղծվելու են նախկին հատուկ դպրոցների հենքի վրա, որպես սկզբունք ընդունելով 25 հազար սովորողին մեկ կենտրոն նախնական հաշվարկը: Այս կենտրոնների հիմնական գործառույթը լինելու է սովորողի կարիքի գնահատումը, ըստ անհրաժեշտության կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով երեխաների համար անհատական ուսումնական պլաններով կրթության կազմակերպումը:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող որոշակի խմբերի, մասնավորապես` լսողական, տեսողական, ծանր և խոր մտավոր խնդիրներով սովորողների համար առաջարկվում է հատուկ կրթության համակարգը պահպանել` հատուկ դպրոցներին տալով կանոնադրական նոր գործառույթներ: Միաժամանակ փոխնախարար Լ. Առաքելյանն իր զեկույցում նշել է, որ  Հանրապետական բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից Երևանի հատուկ դպրոցներում իրականացվում է սովորողների սոցիալական գնահատում. 8 հատուկ դպրոցների գնահատման արդյունքներն ամփոփված են, մնացածում դեռ ընթացքի մեջ են:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Երևանի հատուկ դպրոցները մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների վերակազմակերպելու ճանապարհային քարտեզը: Նախատեսվում է ստեղծել  իրազեկման խմբեր, որոնք ՀՀ ԿԳ նախարարի հանձնարությամբ հանդիպումներ կունենան վերակազմակերպվող բոլոր դպրոցների սովորողների, ծնողների և ուսուցիչների հետ և կներակայցնեն պետության կողմից վարվող քաղաքականության նպատակը, նախատեսվող քայլերն ու դրանցից ածանցվող հարցերի լուծման պետական մոտեցումները:

Նշենք, որ համաձայն ՀՀ կառավաության 2016 թվականին ընդունված  համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի` 2019 թվականին նախատեսվում է համընդհանուր ներառական կրթության համակարգ ներդնել Երևանում, Շիրակի և Արագածոտնի մարզերում»,- ասված է հաղորդագրությունում: