Կիլոգրամով վաճառելու դեպքում գազը կթանկանա 2.6 դրամով․ «Էքսպերտ թեչ»-ի տնօրեն

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

«Մինչ այժմ մեքենաները լիցքավորվել են խորանարդ մետրով և որպեսզի հասկանանք հարցի էությունը, պետք է նախ նկատենք, որ 1 խմ մետր գազը 700 գրամ է, եթե առաջ լիցքավորվելու էր 14 խմ մետր հիմա լիցքավորվելու է10 կգ: Եթե 1 խմ գազը իրացվում էր 200 դրամով, ապա այժմ 1 կգ գազը նույն համամասնությամբ պետք է արժենա 280 դրամ»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ապրիլի 1-ից սպասվող ավտոգազի թանկացմանը, ասաց «Անհատ տաքսի վարորդների պաշտպանություն» ՀԿ նախագահ Մխիթար Օհանյանը։

Նրա խոսքով՝ խորանարդ մետրը չի թանկանալու, պարզապես ապրիլի 1-ից հետո  լիցքավորման չափման միավորը դառնալու է զանգված՝ կգ:

Մխիթար Օհանյանը նաև նշեց, որ այն գազը, որ ստանում ենք՝ պետք է սառեցված վիճակում ընդունել, որպեսզի շահեկան վիճակում հայտնվենք, իսկ դրա համար սառնարաններ են պետք:

Ասուլիսին ներկա «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորումների տեղադրման և փորձարկման լաբորատորիայի տնօրեն Մկրտիչ Տիգրանյանն էլ խնդրի վերաբերյալ նկատեց, որ արդեն իսկ կան հաշվարկներ, ըստ որոնց, 1000 խմ մետրի դիմաց վարորդը պետք է վճարի 2,6 դրամով ավելի թանկ։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ կիլոգրամով գազը վաճառելու դեպքում կարողանան խաբել վարորդներին, «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորումների տեղադրման և փորձարկման լաբորատորիայի տնօրենը պատասխանեց. «Գազալիցքավորման աշտարակներում դրված հաշվիչը ոչ թե խմ, այլ կիլոգրամ է կշռում, որը հետո գործակցի կիրառմամբ դառնում է խորանարդ մետր: Այսինքն, ի սկզբանե գազի իրացման չափը կիլոգրամով է կշռվում, և վարորդներին խաբելու հավանականությունը, կարելի է ասել՝ վերանում է»:

Նրա խոսքով՝ խորանարդ մետրի վերափոխման ժամանակ կիրառվող գործակիցն ամեն անգամ կարող է տարբեր լինել, որովհետև խողովակներով ստացվող գազը տարբեր խտությամբ է լինում, ու այն ստանդարտ պահել հնարավոր չէ:

«Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից բոլոր գազալցակայանները տարին մեկ անգամ կատարում են ստուգաչափում: Իրենց կշեռքով, գազի բալոնով գնում են, լիցքավորման աշտարակում նրանց ասում են՝ օրինակ, լիցքավորեք 10 կգ գազ, որից հետո համեմատում են աշտարակի վրայի ցուցմունքի հետ: Այսինքն, ամեն տարի բոլոր գազալիցքավորման աշտարակները կիլոգրամով ստուգաչափվում են, իսկ խորանարդ մետրի դեպքում ստուգաչափելու նման մեթոդիկա գոյություն չունի»,- նշեց նա։

Աղավնի Սուքիասյան