Ստամբուլում վերջին հրաժեշտը տվեցին Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 17-ին  Ստամբուլի Քումքափը թաղամասում գտնվող  Սուրբ Մարիամ Աստվածածին մայր եկեղեցում հայ համայնքը վերջին հրաժեշտն է տվել Պոլսի Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին։ Նա վախճանվել էր մարտի 8-ին հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում. գրում է ermenihaber-ը:

Հուղարկավորության արարողությանը մասնակցել են բազմաթիվ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ, ինչպես օրինակ՝ Թուրքիայի նախկին վարչապետ և մեջլիսի նախագահ Բինալի Յըլդըրըմը, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը, ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ-CHP) Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրված Էքրեմ Իմամօղլուն և այլք։

Մասնակցել են նաև ասորական ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Յուսուֆ Չեթինն, ինչպես նաև Էջմիածինից, Լիբանանից, Երուսաղեմից, Վատիկանից մեկնած հայ հոգևորականները։ 4 ժամ տևած հուղարկավորության արարողությունը ղեկավարել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։  Մութաֆյանը հողին է հանձնվել Ստամբուլ Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը:

Թուրքական աղբյուրը նշում է, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հետ կապված աշխատանքները կմեկնարկեն Սուրբ զատիկից հետո, քանի որ այդքան օր սուգ է հայտարարվել Մութաֆյանի մահվան կապակցությամբ։

Հիշեցնենք, որ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ծնվել է 1956թ. Ստամբուլում։ 1973-1975թթ. սովորել է Շտուտգարտի ամերիկյան քոլեջի գեղարվեստի և պատմության ֆակուլտետում։ 1975-1979թթ. ուսումը շարունակել է ԱՄՆ-ի Թենըսի նահանգի Մեմփիսի պետական համալսարանում։ 1977 թվականին ձեռնադրվել է սարկավագ, նույն թվականին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։

Մեսրոպ Մութաֆյանը Պոլսի հայոց պատրիարք էր ընտրվել 1998-ին: 2008-ից ի վեր պատրիարք Մութաֆյանը առողջական խնդիրների պատճառով գտնվում էր հիվանդանոցում: Իսկ պատրիարքությունը մինչ օրս ղեկավարում է հոգևոր խորհրդի կողմից պատրիարքական փոխանորդ ընտրված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: