Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սաբոտաժ է անում մեր տնտեսության դեմ. «Հայ կոլայի» գործադիր տնօրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Կառավարության շենքի առջև այսօր՝ մարտի 18-ին գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչները կրկին բողոքի ակցիա են կազմակերպել: Հիշեցնենք, որ նրանք բողոքում են գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու դեմ:

«Հայ Կոլա» ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Հովսեփյանը տեղեկացրեց, որ անցյալ շաբաթ հանդիպել են ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հետ, շուրջ 2.5 ժամ բանակցել: «Արման Պողոսյանը լսել է մեր մտահոգությունները և, կարծես, հասկացել, որ մենք կանգնած ենք փակման եզրին ու դառնալու ենք գործազուրկ»,- ասաց նա՝ հավելելով, որ հետո խնդիրը, այնուամենայնիվ, չի լուծվել:

Տիգրան Հովսեփյանն ասաց, որ մի շաբաթ է՝ իրենց բնականոն աշխատանքը թողած՝ այս խնդրով են զբաղվում. «Եթե պետությանը ձեռք է տալիս, որ մենք այսօր գործադուլ անենք, մեր ապրանքը չվաճառվի և չվճարենք ԱԱՀ, ի՞նչ ասեմ: Ես արդեն տեսնում եմ հատուկ միտում, որ կատարվում է սաբոտաժ: Ֆինանսական բլոկը, որ համակարգում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, կատարում է սաբոտաժ մեր տնտեսության նկատմամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան