ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 16-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

«Խորհրդարանի ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի եւ տնօրինության ուղեկցությամբ ճանաչողական շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, որը հագեցած է գերժամանակակից մասնագիտական սարքավորումներով եւ տարածաշրջանում միակն է իր հնարավորություններով:

Շրջայց կատարելով կենտրոնի Արմաթ ինժեներական լաբորատորիայում, պարաֆինո, կինեզո, էլեկտրո թերապիաների սենյակներում, որտեղ ժամանակակից սարքավորումների օգնությամբ վերականգնողական բուժում են ստանում վիրավորում ստացած մեր զինվորներն ու զինվորականները` ԱԺ նախագահը ծանոթացել է կենտրոնի ընթացիկ գործունեությանը եւ հետագա ծրագրերին:

Արարատ Միրզոյանը նշելով, որ չափազանց տպավորված է՝ ասել է. «Կենտրոնի սարքավորումներով հագեցվածությունը նույնիսկ ամենաբծախնդիր քննադատներին կարող է բավարարել»: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ նմանօրինակ հաստատությունը պատիվ կարող է բերել ցանկացած, հատկապես Հայաստանի նման յուրօրինակ անվտանգային համակարգ ունեցող երկրի համար: Աժ նախագահի գնահատմամբ` կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացումը պահանջված եւ հաջողված է:

Խորհրդարանի ղեկավարը թեյի սեղանի շուրջ զրուցել է կենտրոնում վերականգնողական բուժում ստացող զինվորների հետ եւ պատրաստակամություն հայտնել քննարկել այն օրենսդրական բացերը, որոնք մատնանշվել են շրջայցի ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում: