Ոչ թե բանակցություններից հետո ինֆորմացիա տրվեց արդյունքների մասին, այլ քննարկվեցին սկզբունքները. Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի հետ

-Պարոն Սարգսյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը հաջորդեց Հայաստանի և Արցախի ԱԽ համատեղ նիստը: ՀՅԴ-ն ինչպե՞ս է գնահատում համանախագահների և Հայաստանի ղեկավարի հայտարարությունը:

-Մենք միանշանակ դեմ ենք Մադրիդյան սկզբունքներին և այն հիմնական կետերին, որ դրված է բանակցությունների սեղանին: Մենք կողմ ենք, որ պետք է խաղաղ ճանապարհով լուծվի: Ողջունում ենք Հայաստանի և Արցախի ԱԽ համատեղ նիստը: Առաջին անգամ բաց ձևով քննարկվեցին սկզբունքները, որոնցով պետք է շարունակվեն բանակցությունները: Ոչ թե բանակցություններից հետո ինֆորմացիա տրվեց արդյունքների մասին, այլ քննարկվեցին սկզբունքները: Մենք կողմ ենք, որ Արցախը պետք է լինի բանակցությունների ուղղակի և լիիրավ կողմ:

-Համանախագահները հայտարարում են, որ պետք չէ բանակցային գործընթացի վերաբերյալ հայտարարություններ անել, որոնք համաձայնեցված չեն հակառակ կողմի հետ` նկատի ունենալով Արցախին բանակցություններում ներգրավելու հայկական փորձերը: Այս երկու տարբեր մոտեցումներն ինչի՞ կհանգեցնեն:

-ՀՀ-ն առաջ է քաշել նոր գաղափար և ոչ թե ենթարկվում է Մինսկի խմբի համանախագահների առաջադրած պայմաններին, այլ առաջարկում է նոր սկզբունքներ: Հայաստանն ինքն է առաջադրում, թե ֆորմատը ինչպես պետք է լինի: Մինսկի խմբի հայտարարությունն այս փուլում պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի կողմից հնչեցվել է նոր գաղափար: Այն փոփոխությունները, որոնք առաջարկում է Հայաստանը, հիմնականում ճիշտ են և պետք է զարգացնել:

-Սահմանի զորավարժություններն Արցախում մտահոգություններ առաջացնո՞ւմ են:

-Մենք զգուշանում ենք, վերլուծում ենք, բայց չէի ասի, որ լուրջ մտահոգում է: Այնքան քաղաքական խաղեր ու զորավարժություններ ենք տեսել, որ արցախցին կարողանում է լավ կողմնորոշվել: Պետք է զգուշանալ և պատրաստվել ամեն ինչի:

-Պարոն Սարգսյան, արցախցին մի իրավիճակում է, որ իր ճակատագիրը պետք է որոշեն այլ պետությունները: Այս իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում:

-Արցախի ժողովրդի ճակատագիրը պետք է որոշվի Արցախի համապատասխան ղեկավարության մասնակցությամբ:

-Պարոն Սարգսյան, առաջիկայում ընտրություններ են: Դաշնակցությունը պատրաստվու՞մ է, նախագահի հավանական թեկնածուներ ունե՞ք:

-Մենք կողմ ենք, որ առաջիկա քաղաքական ընտրություններում լինի ծրագրային պայքար, ոչ թե անհատական պայքար: Անհատական պայքարը չի բերում նրան, ինչը որ ժողովուրդը երազում է: Դաշնակցությունն ունի նախագահի երեք-չորս թեկնածուներ, բայց ՀՅԴ-ն այնպիսի կուսակցություն է, որ չի բացառվում, որ առաջադրի անկուսակցական թեկնածուի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան