Մշակվում է բարձրագույն կրթության միջազգայնացման Հայաստանի ազգային ռազմավարությունը

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

ՀՀ ԿԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը  նախարարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ  կայացած հանդիպմանը տեղեկացրել է, որ մշակվում է միջազգայնացման ազգային ռազմավարությունը՝ Էրազմուս+BOOST «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում» ազգային ծրագրի շրջանակներում,  որի նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության և գործիքակազմի մշակման միջոցով ամրապնդել ու խթանել Հայաստանում բարձրագույն կրթության միջազգայնացումը:

«Նրա խոսքով՝ այս գործընթացում մշակվելու է երկու փաստաթուղթ, մեկը՝ ազգային մակարդակով, որի շրջանակում բուհերը կունենան միջազգայնացման իրենց ռազմավարական ծրագրերը՝ արդեն ինստիտուցիոնալ մակարդակում: «Քանի որ բուհերի միջազգայնացումը նաև կառավարության որդեգրած քաղաքականությունն է, որի մասին բազմիցս իրենց ելույթներում նշել են ԿԳ նախարարը և նրա տեղակալները, և այն ամրագրված է նաև համապատասխան փաստաթղթերում, ներկայումս մենք զբաղված ենք դրա գործիքակազմի մշակմամբ: Երկու կարևոր ուղղությամբ ենք այս պահին աշխատում՝ ամփոփում ենք ռազմավարական ծրագիրը և զուգահեռ մշակում ազգային պլատֆորմ, որտեղ կտեղադրվեն բուհերի՝ միջազգայնացմանն ուղղված հիմնական ինդիկատորները: Պլատֆորմի միջոցով հատկապես օտարերկրյա ուսանողները մանրամասն տեղեկատվություն կստանան բուհերի և, առհասարակ, Հայաստանի բարձրագույն կրթության մասին»,-նշել է Ռոբերտ Սուքիասյանը՝ տեղեկացնելով, որ նախարարությունն այս տարվա ապրիլի 30-ին կազմակերպում է բարձրագույն կրթության միջազգայնացմանը նվիրված միջազգային համաժողով, որին մասնակցելու են ծրագրում ընդգրկված ԵՄ անդամ գործընկեր բուհերի ներկայացուցիչներ՝ քննարկելու ծրագրի արդյունքները:  Ռոբերտ Սուքիասյանը նաև նշել է, որ «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում» ազգային ծրագրի շրջանակներում Հայաստանի բարձրագույն կրթության միջազգայնացման ազգային ռազմավարության մշակման ուղղությամբ իրականացված քայլերը և առկա իրավիճակը, ինչպես նաև ռազմավարության նախագծի հիմնական ուղղությունները և զարգացման ուղիները ներկայացվել են Շվեդիայի թագավորական տեխնիկական ինստիտուտում (Ստոկհոլմ), որտեղ տեղի է ունեցել ծրագրի ներկայացուցիչների վերապատրաստում և փորձի փոխանակում: «Քննարկման արդյունքում մեր գործընկեր բուհերից ստացանք բավականին օգտակար կարծիքներ՝ որքանո՞վ է մեր որդեգրած քաղաքականությունը կամ ձևաչափը համընկնում ընդհանուր չափանիշներին: Տարբեր քննարկումների  և ուսումնասիրությունների արդյունքում մենք նախանշել ենք մի քանի հիմնական նպատակներ, որոնցից առաջինը միջազգայնացմանը խթանող միջավայրն է և դրան հասնելու համար իրականացվող  գործողությունները: Մյուս նպատակը ծրագրի մասով է, որն ավելի շատ բուհերին է վերաբերվում: Երրորդ  նպատակը տեսանելիությունն ու գրավչությունն է: Փորձագետների համոզմամբ՝ առանց այս բաղադրիչի, այն է՝  հստակ մարքետինգային քաղաքականության, բուհը չի կարող արձանագրել լուրջ արդյունքներ՝ հատկապես օտարերկրյա ուսանողների ներգրավման հարցում»,-նշել է Ռոբերտ Սուքիասյանը՝ անդրադառնալով նաև չորրորդ նպատակին՝ մարդկային ռեսուրսներին՝ ազգային և ինստիտուցիոնալ մակարդակում: Այս համատեքստում նշվել է, որ թիրախում են լինելու նաև որոշումներ կայացնող անձինք:

ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կթրության վարչության գլխավոր մասնագետ Արսեն Հակոբյանն իր հերթին մանրամասներ է ներկայացրել  մշակվող ազգային պլատֆորմի մասին՝ ընդգծելով, որ արդյունքում ցանկացած շահառուի համար պարզ կլինի ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի և բուհի միջազգայնացման մակարդակը, ինչպես նաև կրթական ծրագրերի մասին տեղեկատվություն և այլն: Արսեն Հակոբյանը նաև նշել է, որ միջազգայնացման չափանիշներում մեծ տեղ է տրված օտար լեզվով համատեղ կրթական ծրագրեր և որակավորում ունենալու խնդրին»,- ասված է հաղորդագրությունում: