Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

Լուրեր

28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 15-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին:

«Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Իտալիայի  հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են  մեր երկու ժողովուրդների դարավոր հարուստ պատմամշակութային ժառանգության վրա: Արարատ Միրզոյանի խոսքով՝ առկա են բոլոր նախադրյալները  երկկողմ հարաբերությունների հետագա  զարգացման համար:

Ազգային ժողովի նախագահը կարեւորել է անցյալ տարվա հուլիսին Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի այցը Հայաստան, որը նոր լիցք է հաղորդել հայ-իտալական բազմադարյա  հարաբերություններին: Ըստ նրա` նման այցերը նպաստում են երկկողմ կապերի խորացմանն ու աշխուժացմանը:

Միջխորհդարանական կապերի զարգացման գործում արժեւորելով պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը՝ օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Ազգային ժողովում առաջիկայում կձեւավորվի հայ-իտալական բարեկամական խումբ եւ նրանց միջեւ կհաստատվեն գործընկերային ամուր կապեր:

Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմում իտալացի խորհրդարանականների մասնակցության համար:

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ իտալացի գործընկերներն աջակցություն կցուցաբերեն Իտալիայի խորհրդարանում հնարավորինս կարճ ժամկետում փաստաթուղթը վավերացնելու գործում:

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունների զարգացման ուղղությամբ անձամբ դեսպանի ծավալած գործունեությունը՝ ի նպաստ երկու երկրների զարգացման ու բարօրության:

ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է Իտալիայի Սենատի եւ Պատգամավորների պալատի նախագահների՝ մեր երկիր այցի հրավերները:

Վինչենցո դել Մոնակոն շնորհավորել է Արարատ Միրզոյանին բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ համաձայնել, որ երկկողմ հարաբերությունները հենվում են բազմադարյա ավանդույթների վրա: «Իտալիան  այն երկրներից է, որտեղ հայ համայնքը ձեւավորվել է շատ վաղ ժամանակներից»,-ասել է դեսպանը: Նա երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության առաջմղման գործում կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը: ՀՀ-ԵՄ համաձայնագրի առնչությամբ դեսպանը նշել է, որ վավերացման համար որեւէ խոչընդոտ չկա, այն իրականացվում է ազգային օրենսդրության ընթացակարգերին համապատասխան»,- ասված է հաղորդագրությունում: