Համաշխարհային բանկը և Հայաստանն ունեն գործընկերության հարուստ պատմություն. Արմեն Սարգսյանն ու Սիրիլ Մյուլլերը հանդիպել են դեռ 1996 թվականին

Լուրեր

02.04.2026 | 09:30
ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը Կալիֆոռնիայում ներկայացրել է հայ–ամերիկյան օրակարգի առաջնահերթությունները
01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը:
«Նշելով, որ Համաշխարհային բանկը և Հայաստանն ունեն գործընկերության հարուստ պատմություն՝ ՀԲ փոխնախագահ Մյուլլերը հիշել է Արմեն Սարգսյանի հետ իրենց հանդիպումը դեռ 1996 թվականին:

Այդ ժամանակ հենց ինքն է Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ Համաշխարհային բանկի առաջին փաստաթուղթը ներկայացրել Հայաստանի այն ժամանակ վարչապետ Արմեն Սարգսյանին:Հանրապետության նախագահը կարևորել է Համաշխարհային բանկի հետ Հայաստանի գործընկերությունը տարբեր ոլորտներում և հույս հայտնել, որ ձևավորված համագործակցությունն առաջիկայում ևս կշարունակվի արդյունավետ կերպով:

Զրուցակիցներն անդրադարձել են իրականացվող ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Հայաստանի առաջիկա չորս տարվա համագործակցության առաջնահերթությունները սահմանող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթղթին:Նրանք համակարծիք են եղել, որ բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում կան համագործակցության մեծ ներուժ և համատեղ տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորություններ»,- ասված է հաղորդագրությունում: