Դասադուլ Երևանի թիվ 2 պետական քոլեջում. ուսանողները պահանջում են աշխատանքից հեռացված տնօրենի վերադարձը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Երևանի Նորայր Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում այսօր դասադուլ էր: Ուսանողները պահանջում են պաշտոնին վերականգնել աշխատանքից հեռացված տնօրեն Կառլեն Հայրապետյանին:

Քոլեջի Ուսխորհրդի նախագահ Մարիամ Գյուրջյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ նախօրեին Կառավարության շենքի առջև բողոքի ակցիայի ընթացքում նախնական և միջին մասնագիտական կրթության վարչություն պետ Արտակ Աղբալյանը խոստացել էր, որ ակցիայի մասնակցիներին կհանդիպի կրթության և գիտության նախարարը, բայց նա այսօր քոլեջ չի գնացել: Փոխարենը հանդիպման են գնացել Արտակ Աղբալյանն ու փոխնախարար Գրիշա Թամրազյանը:

Նրանք հանդիպել և զրուցել են քոլեջի դասախոսական կազմի հետ՝ հորդորելով դադարեցնել ուսանողների դասադուլը:

Մարիամ Գյուրջյանի խոսքով, սակայն, շարունակելու են դասադուլն այնքան, մինչև Կառլեն Հայրապետյանն աշխատանքի վերադառնա:

«Ընդամենը մեկ տարի պաշտոնավարած մարդուն երկու խիստ նկատողության հիման վրա աշխատանքից հեռացնելը մեզ համար անընդունելի է»,- ասաց Մարիամ Գյուրջյանը:

Հիշեցնենք, որ երեկ Կառավարության շենքի դիմաց Երևանի թիվ 2 պետական քոլեջի դասախոսներն ու ուսանողներն ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանից պահանջում էին վերանայել մարտի 13-ի որոշումը, ըստ որի՝ Նորայր Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի տնօրեն Կառլեն Հայրապետյանը  հեռացվել էր աշխատանքից:

 

Նելլի Մելքոնյան