Համաշխարհային բանկը պատրաստակամ է օժանդակելու Հայաստանում իրականացվող բարեփոխումների ծրագրին

Լուրեր

11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
Բոլորը

ՀՀ կենտրոնական բանկը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Համաշխարհային Բանկի նախագահի տարածաշրջանային գծով տեղակալ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը:

«Ողջունելով հյուրերին՝ ԿԲ նախագահը նշել է, որ Համաշխարհային Բանկն իր գործուն մասնակցությունն է ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Բանկը մեծ աջակցություն է ցուցաբերել այնպիսի հավակնոտ բարեփոխումների իրականացման ընթացքում, ինչպիսիք են հարկաբյուջետային ոլորտի և տնտեսական կարողությունների հզորացման հարցերը:

Արթուր Ջավադյանն անդրադարձել է կապիտալի շուկայի զարգացման և տեղական արժույթով ֆինանսավորման հարցերին, շեշտելով, որ դրանք ֆինանսական հատվածի դիվերսիֆիկացման կարևոր քայլերից են: Այս առումով միջազգային ֆինանսական կառույցները հետաքրքրության մասին են վկայում վերջիններիս կողմից հայաստանյան բանկերին տեղային արժույթով բաժնետոմսերի թողարկման հարցում ցուցաբերվող օժանդակությունը: Նա հույս է հայտնել, որ Բանկը կարգավորման և մասնավոր հատվածի ոլորտների իր բարձրակարգ փորձագիտական աջակցությունը կցուցաբերի ֆինանսական հատվածի դիվերսիֆիկացման ուղղությամբ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող քաղաքականությանը:

Համաշխարհային Բանկի նախագահի տարածաշրջանային գծով տեղակալը նույնպես բարձր գնահատեց գործակցությունը Հայաստանի պետական կառույցների հետ՝ առանձնահատուկ ընդգծելով ԿԲ և ՀԲ երկարատև արդյունավետ գործընկերության փաստը: Նա փոխանցեց Համաշխարհային բանկի պատրաստակամությունը օժանդակելու Հայաստանում իրականացվող բարեփոխումների ծրագրին:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև այն ծրագրերը, որոնցում ազդեցիկ դերակատարում կարող է ունենալ Համաշխարհային Բանկը»,- ասված է հաղորդագրությունում: