Սամվել Բաբայանի և ընկերների գործով ամբաստանյալներից երկուսի գույքը արգելանքից ազատվեց․ դատական նիստը հետաձգվեց

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ կայացավ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով դատական նիստը։

Այս գործը, հիշեցնենք, թավշյա հեղափոխությունից հետո, Վճռաբեկ դատարանի որոշմամբ ուղարկվել է նոր քննության: Դատական նիստի մեկնարկին դատավորը ընթերցեց գրություն, համաձայն որի՝ դատարանին չտրվեց օպերատիվ հետախուզական գործունեության մասին տվյալներ, որը պահանջել էր Բաբայանի պաշտպանական թիմը։

Ընթերցումից հետո Սամվել Բաբայանի պաշտպան Արման Ղլեչյանը միջնորդեց, որպեսզի դատական նիստը հետաձգվի, քանի որ գործի նյութերին առավել մանրամասն ծանոթանալու անհրաժեշտություն կա։ Դատախազությունն այս միջնորդության դեմ չառարկեց։

Մինչ նիստը կհետաձգվեր ամբաստանյալ Արմեն Պողոսյանը հանդես եկավ միջնորդությամբ։ Նա դատարանին միջնորդեց իր գույքի արգելանքը և խափանման միջոցը վերացնել: «Որպեսզի կարողանանք բանկ դնենք, մի բան վերցնենք, ապրենք։ Երկրից կարողանամ դուրս գալ գնամ բուժման թունավոր զոբ ունեմ»,- ասաց Պողոսյանը։

Մյուս ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը կատակեց․ «Ասա թունավոր հղիություն ես տանում»։ Նա ևս միջնորդեց իր գույքը արեգլանքից ազատել: «Խնդրում եմ կալանքից ազատ արձակեք իմ մեքենան»,- ասված էր միջնորդության մեջ։

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով ասաց, որ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, բայց գույքը արգելանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են։ Այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 19-ին, ժամը 14:00-ին։

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) և դատապարտել 6 տարվա ազատազրկման։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաև Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

Լիլիթ Շաբոյան