ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն նվիրված «Գործարարություն» զեկույցում ՀՀ դիրքի բարելավմանը

Լուրեր

23.05.2026 | 15:55
Արևմուտքը փորձում է Հայաստանում անել այն, ինչ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դեպքում. Լավրով
23.05.2026 | 15:30
Թուրք լրագրողի և կեղծիքի ցանցի նոր պնդումները ադրբեջանցիների վերադարձի մասին
23.05.2026 | 15:20
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Արմավիրում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 14:52
ՄԻՊ-ը մեկնարկել է ընտրատեղամասերի մշտադիտարկումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունը գնահատելու նպատակով
23.05.2026 | 14:31
Նիկոլ, դու 18 թվից բոլորին խաբում ես, դու ամենամեծ սուտ խոսացողն ես. քաղաքացին` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 14:02
ՊՆ-ն փոխե՞լ է Զինված ուժերի զինանշանը․ զորահանդեսի ցուցապաստառին այլ զինանշան է
23.05.2026 | 13:33
Որոշ երկրներ պատրաստակամություն են հայտնել միանալ Իրանի դեմ պատերազմին․ Ռուբիո
23.05.2026 | 13:19
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 13:07
ՆԳՆ-ն զգուշացնում է․ iPhone-ի օգտատերերը դարձել են նոր ֆիշինգային արշավի թիրախ
23.05.2026 | 12:52
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել
23.05.2026 | 12:34
Մարմարիկի ճանապարհին «Mercedes-Benz»-ը մոտ 15 մ գլորվել է ձորակը և բռնկվել․ 3 տուժած հոսպիտալացվել է
23.05.2026 | 12:12
Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ձերբակալված 21 անձանցից 13-ը կալանավորվել է․ ՀԿԿ
23.05.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
23.05.2026 | 11:24
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է
23.05.2026 | 11:10
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 23-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ մարտի 15-ին կառավարությունում Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համաշխարհային բանկի «Գործարարություն» զեկույցում ՀՀ դիրքի բարելավմանը նվիրված խորհրդակցություն:

Իր խոսքում Տիգրան Ավինյանը նշել է, որ գործարար միջավայրի բարելավումը կառավարության համար առաջնահերթություն է և շարունակական քայլեր են իրականացվելու «Գործարարություն» (Doing Business) զեկույցում ՀՀ դիրքի առաջմղման համար: Ըստ այդմ, կառավարությունը խիստ հետևողական է լինելու անհրաժեշտ միջոցառումները կյանքի կոչելու համար:

Խորհրդակցության օրակարգում ներառված էին միջոցառումներ, որոնք նպատակ ունեն պարզեցնելու շինարարական թույլտվությունների տրամադրման, էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացման, սեփականության գրանցման, վարկերի ստացման, փոքր բաժնետերերի պաշտպանության, հարկերի վճարման, արտաքին առևտրի, պայմանագրերի կիրարկման և սնանկության ճանաչման, ինչպես նաև գործարարությանն առնչվող այլ ընթացակարգերը:

Այս միջոցառումների իրականացմամբ կառավարությունը նպատակ ունի՝

1. նվազեցնել վարչարարական բեռը,

2. վերացնել գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումները,

3. պարզեցնել հարկային և մաքսային քաղաքականությունը,

4. սահմանել արտաքին առևտրի կանխատեսելի միջավայր:

Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ իրականացվող բարեփոխումների արդյունքը յուրաքանչյուր շահառուին հասցնելու նպատակով նախատեսվում է էլեկտրոնային կամ ազդարարման այլ հարթակների կիրառմամբ գործարար համայնքին մշտապես իրազեկել բարեփոխումների բովանդակության և Հայաստանի մրցակցային առավելությունների վերաբերյալ:  Նա վստահություն է հայտնել, որ նոր հնարավորությունների վերաբերյալ կանոնակարգված ծանուցումը, պետական ծառայությունների որակի վերաբերյալ հետադարձ կապի ապահովումը կբերի որակական նոր փոփոխության:

Ավարտելով խոսքը, փոխվարչապետը նշել է, որ այսօր ազդարարում են առարկայական բարեփոխումների մեկնարկի նոր փուլ և այս գործում յուրաքանչյուր ներգրավված անձ պետք է գիտակցի  պատասխանատվության իր բաժինը: