Փաշինյանը մի ելք ունի․ քանի ուշ չէ՝ ժխտել նախորդ իշխանության քաղաքականությունը, Մադրիդյան սկզբունքները․ Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 12:40
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր Վահան Բադասյանի հետ 

– Պարո՛ն Բադասյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից առաջ: Հայտարարության ենթատեքստում նաև այն էր, որ Արցախը չի կարող դառնալ բանակցող կողմ:

– Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո Արցախում հայտարարեց, որ Արցախը դառնալու է բանակցային կողմ: Հիմա խոսում են, որ Արցախը երբեք չի եղել բանակցային կողմ, բայց ես համաձայն չեմ, քանի որ հրադադարի ստորագրումը եղել է եռակողմ, ուստի բանակցությունները պետք է ընթանային եռակողմ: Հայաստանի երկրորդ նախագահի ժամանակ դա դադարեց: Նիկոլ Փաշինյանի քայլը համարձակ էր, բայց ութ ամիս համանախագահների կողմից արձագանք չեղավ: Տրամաբանության մեջ էր, որ հեղափոխության արդյունքում Նիկոլ Փաշինյանը եկավ և ասեց նոր բան, բայց Նիկոլ Փաշինյանը չշարունակեց այդ նոր բանը: Նա քաղաքական գնահատական չտվեց արցախյան հարցում նախորդ իշխանության վարած քաղաքականությանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շարունակելու է նախորդ իշխանությունների արտաքին քաղաքականությունը:

Համանախագաներն էլ հայտարարություն արեցին, որ եթե ընդունում ես, ապա անմիջապես կատարի: Եթե նախորդ իշխանությունները խնդիրներ ունեին ժողովրդի հետ, Նիկոլ Փաշինյանը չունի: Նա այն անձն է, որն ինչ ասի, ժողովուրդը կընդունի: Նիկոլ Փաշինյանը մի ելք ունի, որ գնահատական տա նախորդներին՝ Կառավարության մակարդակով: Ճնշումներն այնքան են ավելացել, որ երկու ղեկավարների հանդիպումից առաջ համանախագահները հայտարարություն են տարածել, որ պետք է զիջել: Փոխզիջման մասին խոսք չկա:

– Հայաստանի վարչապետը ևս առաջ է տանում այն թեզը, որ չի կարող լինել խաղաղություն՝ տարածքների դիմաց, բայց համանախագահների հայտարարության մեջ ասվում է գրավյալ տարածքների վերադարձի մասին: Մեր իշխանությունների հետագա գործողությունները որո՞նք պետք է լինեն:

– Այստեղ է բառախաղը, որ տարածքների զիջում չի լինում: Նիկոլ Փաշինյանը կարող է ասել՝ տարածքների զիջում չի լինում, սակայն այն տարածքները, որ մերը չեն, որ գրավյալ են, պետք է վերադարձնենք: Այդ տարածքները գրավյալ չեն: Պետք է ժխտել, որ դրանք գրավյալ տարածքներ են, առևտուր չպետք է անել դրա վրա:

– Պարո՛ն Բադասյան, Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժություններն անհանգստացնո՞ւմ են Ձեզ:

– Ինչքան ուզում է՝ լայնամասշտաբ զորավարժություններով հարձակման սպառնալիք լինի կամ հարձակում, միևնույն է, մենք թուրքին իր տեղը դնելու ենք՝ անկախ զոհերի քանակից: Ոչ մի բանի առաջ չենք կանգնելու, մեր տարածքները պահելու ենք անառիկ: Քաղաքական գործիչները թող ականջներին օղ անեն, որ մենք հանուն խաղաղության՝ պատերազմի ենք պատրաստ, ոչ թե տարածքներ զիջելուն:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան