Հաագայում մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի մեկամսյակի միջոցառումները

Լուրեր

28.09.2026 | 12:40
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Հաագայի կենտրոնում գտնվող Pathe Buitenhof կինոթատրոնում մեկնարկել են Նիդերլանդներում Ֆրանկոֆոնիայի մեկամսյակին նվիրված միջոցառումները, որոնց համակազմակերպիչը և համահովանավորն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Հայաստանի դեսպանությունը։

«Այս տարի Նիդերլանդներում Ֆրանկոֆոնիայի միջոցառումները տեղի են ունենում «Ֆրանկոֆոնիան՝ պատասխանատու նորաձևության կողմնակից» (La Francoponie en mode responsable) խորագրի ներքո։

Just Black-ի հիմնադիր Գայանե Մանուկյանն իր խոսքում կարևորեց տեքստիլ արդյունաբերության մեջ վերամշակված նյութերով աշխատելու և դրանով իսկ շրջակա միջավայրի մասին հոգ տանելու ու պահպանելու կարևորությունը, նաև կիսեց իր ոգևորությունը՝ Հայաստանում պլաստիկ տոպրակների արտադրությունն արգելող օրենքի ընդունման կապակցությամբ։ Նա շեշտեց, որ շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված օրենսդրությունը հայ արտադրողին պարտադրում է  ավելի պատասխանատու դառնալ բնության հանդեպ և գտնել նոր լուծումներ ու ճանապարհներ՝ Հայաստանում էկոլոգիապես մաքուր նորաձևություն ունենալու համար:

Միջոցառման ընթացքում Pathe Buitenhof-ի սրահում մի շարք ՖՄԿ անդամ երկրների նորաձևության տների կողմից ներկայացվեցին իրենց աշխատանքները։ Ցուցադրվեց Just Black-ի գործունեության մասին պատմող տեսաֆիլմ, ինչպես նաև նոր՝ 2019 թվականի հավաքածուից մի քանի նմուշ, որոնց ստեղծման ընթացում դիզայներն օգտագործել էր վերամշակված նյութեր։ Հայկական նորաձևության տան արտադրանքը բարձր գնահատականի արժանացավ մասնակիցների կողմից:

Նորաձևության ցուցադրմանը հետևեց միջոցառման համակազմակերպիչ երկրների ազգային ուտեստների հյուրասիրություն»,- ասված է հաղորդագրությունում: